• 25/10/2022

Կիեւում վախենում են, որ խոշոր ուժերն իրենց թիկունքում կարող են համաձայնության գալ

Կիեւում վախենում են, որ խոշոր ուժերն իրենց թիկունքում կարող են համաձայնության գալ

Ուկրաինական արժանահավատ աղբյուրը Կիեւում մոտ տիրող այս պատկերն է նկարագրում.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ նախագահի աշխատակազմում իսկապես վախենում են, որ իրենց թիկունքում համաշխարհային խաղացողները կարող են համաձայնության գալ և լուծել ուկրաինական ճգնաժամը։
Վերջին հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Զելենսկին փորձում է համոզել «գործընկերներին»` շարունակել խաղալ։

Սակայն արևմտյան ռեժիսորների աջակցությունը պահպանելու Զելենսկու միակ հնարավորությունը ԱՄՆ-ի «Դեմոկրատական ​​կուսակցության» լոբբիստական ​​խմբերի պահանջի կատարումն է` նախընտրական հարձակում սկսելը Խերսոնի գրավմամբ: Բայց այդ պահանջը լրացվել է նոր պայմանով` առանց Խերսոնի շրջանի ձախ ափը «հեղեղելու»։ Հաշվի առնելով, որ այդ դեպքում Մոսկվան, գրեթե անխուսափելիորեն, կհարվածի Ուկրաինայի կառավարման կենտրոններին, այդ թվում` տակտիկական միջուկային զենքով: Ավելի կոնկրետ, մեկ հարվածը Զելենսկու բունկերին բավական կլինի: Ամենրիկացիները, ճիշտ է, հարեւան Ռումինիայում են տեղակայել իրենց լավագույն ստորաբաժանումներից մեկը` 101-րդ դեսանտային դիվիզիան, սակայն այն մարտի մեջ մտցնելը մեկ բան է նշանակում` Երրորդ աշխարհամարտ:

Այս ամենից խուսափելու համար դեմոկրատներին պետք է, որ Կիեւը գրավի Խերսոնը, սակայն բացառելով այնպիսի արմատական քայլերը, ինչպիսին է քաղաքի հեղեղումը: Սակայն նման սցենարով առաջ գնալտ Զելենսկու համար դժվար կլինի, քանի որ կունենա առավելագույնը կորուստներ։ Ընդ որում, անգամ այդ դեպքում հաջողության որեւէ երաշխիք չկա: Իսկ ձախողման դեպքում, եթե ոչնչանա ուկրաինական բանակի խերսոնյան խմբավորումը, ապա ռուսների համար լիովին բացվում է մի կողմից` դեպի Նիկոլաեւ-Օդեսա, մյուս թեւով` դեպի Կիեւ բոլոր ճանապարհները:

Կա նաեւ այլ տարբերակ. մեր աղբյուրներից շատերը նշում են, որ ռուսները կարող են նաեւ թողնել Խերսոնը, սակայնառաջ գնալ այլ, մասնավորապես` Խարկովի ուղղությամբ, և այդպիսով տեղի կունենա տարածքների փոխանակում։ Աղբյուրները պնդում են, որ այս տարբերակները «ստվերային քննարկման» մեջ են: Բայց դա կարող է չբավարարել նախ` ամերիկացիներին, քանի որ այդ դեպքում Խերսոնի գարվումը «նախընտրական առավելություն» չի տա: Չի բավարարում նաեւ Մոսկվային, որը կարող է պահել Խերսոնը, նաեւ գրավել Խարկովը: Բավարարում է Զելոնսկուն, որը փորձում է իր նման մոտեցումը «հիմնավորել» «կողտոտ միջուկային ռումբի» սպառնալիքով: Սակայն նրան արդեն բացատրել են` դա կդառնա քո վերջը:
Ու քանի դեռ լուծում չկա, այժմ Ռուսաստանում պատրաստվում են Խորսոնի պաշտպանությանը, պատրաստում են նոր պաշարներ: Միաժամանակ, նրանց նպատակն է, որ բոլորին «ճաշակել» էներգետիկ և գազային ճգնաժամը, իսկ հետո պարենային ճգնաժամը: Այս ընթացքում ամերիկյան ընտրությունենրն էլ կավարտվեն, Վաշինգտոնում կստեղծվեն քաղաքական նոր իրողությունենր: Դրանից հետո պարզ կլինի, թե որ տարբերակով է պետք գործել»: