• 25/10/2022

«Առաջ Արցախ» կլոր սեղանի հրավեր

«Առաջ Արցախ» կլոր սեղանի հրավեր

Հոկտեմբերի 27-ին, հինգշաբթի օրը, ժամը 17:00-ին  «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում (Կորյունի 19 ա, 3-րդ հարկ) «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժումը եւ Հայաստանի հականացիստական ճակատը հրավիրում են կլոր սեղան  «Առաջ Արցախ»`  նվիրված  Արցախի հարցի ներկա  վիճակին ու զարգացումներին եւ հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին:

Կլոր սեղանի  քննարկման արդյունքում ստորագրվելու է հայտարարություն:

Կլոր սեղանին հրավիրվում են մասնակցելու ՀՀ եւ ԱՀ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, ստեղածագործական միությունների եւ բուհերի ներկայացուցիչները:

Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն simkusakcutyun@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեով:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն