- 25/10/2022
Մասկ՝ Կասպարովին. «Ես տուն էլ չունեմ, էլ ուր մնաց՝ «առանձնատուն», այ խեղկատակ»
Բավականին թեժ վեճ է ծավալվում շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի եւ Իրոն Մասկի միջեւ: Վեճը սկսեց Կասպարովը՝ հանկարծ հիշելով Ուկրաինայի հետ կապված Մասկի հայտնի հայտարարությունները:
Այսպես, Կասպարովը հրապարակային գրառում է կատարել. «Գինը հսկայական է, բայց Ուկրաինան վճարում է այն: Ուրեմն ինչու՞ են մարդիկ, ովքեր նստած են իրենց Սիլիկոնային հովտի առանձնատներում և պատմում Ուկրաինային, թե ինչպես վարել իրենց բիզնեսը: Սա բարոյական իդիոտություն է և աշխարհաքաղաքական կուրություն»։
Մասկի պատասխանը միանգամայն դիպուկ էր. «Ճիշտ է, Կասպարովը շախմատ է խաղում գրեթե նույնքան լավ, որքան իմ iPhone-ը, սակայն ընդհանուր առմամբ նա ապուշ է: Իսկ ես տուն էլ չունեմ, էլ ուր մնաց՝ «առանձնատուն», այ խեղկատակ»։
Ի դեպ, այս վեճն իր հերթին է խոսում այն տենդենցների մասին, որը տիրում է արեւմտյան աշխարհում: Տարիներ շարունակ ուլտրալիբերալիզմից սնվող եւ դրա ծառան դարձած Կասպարովը հենց այնպես չէ, որ հարձակվեց ամերիկյան հանրապետականներին հարող Մասկի վրա: Այս լեզվակռիվն այսբերգի վերին մասն է: Իսկ խորքում լիբերաստների եւ արեւմտյան հակադիր թեւի միջեւ իսկական պատերազմ է հասունանում, որը կարող է պայթել նոյեմբերի 8-ի ամերիկյան ընտրություններին: