• 25/10/2022

Բրիտանիայի նոր վարչապետից Կիեւում այս պահին մռայլ սպասելիքներ են

Բրիտանիայի նոր վարչապետից Կիեւում այս պահին մռայլ սպասելիքներ են

Զելենսկին կարող է ծանր հարված ստանալ: Այսպես, նախկին վարչապետ Թրասը դեռ պաշտոնը չստանձնած հայտարարել էր, որ առաջին զանգը կատարելու է Զելենսկուն եւ այդ խոստումը կատարեց: Դրանով Թրասը հղեց այն պարզ եւ հասկանալի ազդակը, որ Ձոնսոնից ստանձնելով Բրիտանիայի կառավարումը, շարունակելու է նրա ուկրաինամետ կուրսը:

Բայց ահա Թրասին փոխարինած Ռիշի Սունակ ո´չ Զելենսկուն զանգահարել խոստացավ եւ ո´չ էլ զանգահարել է: Եվ, առհասարակ, ուկրաինական թեմայով իրեն առավել քան զուսպ է պահում, անգամ հստակ ասել, թե ինչ կուրս է առաջ տանելու, այս պահին դժվար է:

Եվ ահա այդ հանգամանքը լրջորեն անհանգստացրել է Զելենսկուն: Ու, ինչպես փոխանցում է ուկրաինական արժանահավատ աղբյուրը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին խնդիր է դրել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի առաջ՝ այս շաբաթվա ընթացքում հեռախոսազրույց կազմակերպել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Աղբյուրը մանրամասնում է, որ եթե հեռախոսազանգը հետաձգվի, դա վատ ազդանշան կլինի նախագահի աշխատակազմի համար։ Այժմ Զելենսկին իր Twitter-ում շնորհավորել է Ռիշի Սունակին՝ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Սա Զելենսկիի փորձն է՝ բրիտանական հայացքն ուղղել դեպի Ուկրաինա»։

Այսպիսով, ե՞րբ կզանագհարի Սունակը Զելենսկուն կամ առհասարակ կզանգահարի՞: Սա դառնում է պարզ ինդիգատոր, թե ինչ հուն կարող է տեղափոխվել Բրիտանիայի գործունեությունն ուկրաինական ուղղությամբ: Իսկ դա, իր հերթին, ազդակ է անգլոսաքսոնական աշխարհի քաղաքական կուրսի մասին: