• 26/10/2022

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է․ Սինանյան

Գարեգին Բ-ն ասաց, որ չի մասնակցի պետության կազմակերպած միջոցառմանը, Արամ Ա-ն ասաց՝ միջավայրը տոքսիկ է․ Սինանյան

Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցելու Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները, ՀՅԴ-ն։ Տարբեր պատճառաբանություններով մերժել են։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը․

«Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզում մասնակցել։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է։ Նաև ասաց, որ չի կարող մասնակցել պետության կազմակերպած միջոցառմանը։ Խոսակցությունը եղել է ամիսներ առաջ։

Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել։ Համաձայն չեմ, այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, հենց սա է պահը, որ պետք է հանդիպենք։ Երկուսին էլ չեմ կարողացել համոզել։ ՀՅԴ-ի պահը քաղաքականացված է, իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն մասնակցում։ Հրավիրել ենք դաշնակցական անհատների։ Այդուհանդերձ չեմ կարծում, որ պառակտում ենք ստանում։ Միգուցե կատարյալ միասնություն չենք ստանում, բայց ստանում ենք միասնություն»,-ասել է Սինանյանը։

Այսպիսով, պարզ դարձավ, թե որն է այս պահին նման միջոցառում կազմակերպելու իմաստը: Սրանով նիկոլյան իշխանություններն ուզում են հերթական անգամ ցույց տալ, որ իրենց կազմակերպածին դեռ ոմանք մասնակցում են: Նաեւ, որ ազգը պառակտված է, թույլ ենք, ուրեմն պետք է թուրքերին զիջել:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…