- 27/10/2022
Կիևն ավարտել է «կեղտոտ միջուկային ռումբի» սադրանքի տեխնիկական նախապատրաստությունը
Կիևի ռեժիմն արդեն ավարտել է կեղտոտ ռումբի սադրանքի տեխնիկական նախապատրաստությունը։
РИА Новости-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական «Յուժմաշ» ձեռնարկության մասնագետները պատրաստել են «Իսկանդեր» համալիրի կեղծ հրթիռ՝ պատրաստված «Տոչկա-Ու» համալիրի հրթիռի հիման վրա։
Նրանք ծրագրում են այն լցնել ռադիոակտիվ նյութով, այնուհետև իբր խոցել Չեռնոբիլի ատոմակայանի գոտում, որից հետո Ռուսաստանին մեղադրել են միջուկային լիցք գործարկելու մեջ։
Արևմուտքին Մոսկվայի ներգրավվածության մեջ համոզելու համար Կիևը մտադիր է լրագրողներին ցույց տալ «Իսկանդերի» ենթադրյալ էլեկտրոնիկայի դասավորությունից և տարրերից հատվածներ:
Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ է «կեղտոտ ռումբով» սադրանք կազմակերպելու Ուկրաինայի ծրագրերին։