• 27/10/2022

ԱՄՆ-ը կասկածում է, որ ՌԴ-ն ցույցերը ճնշելու հարցում Իրանին աջակցում է

ԱՄՆ-ը կասկածում է, որ ՌԴ-ն ցույցերը ճնշելու հարցում Իրանին աջակցում է

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Մոսկվան կարող է օգնել Իրանի իշխանություններին՝ ճնշելու բողոքի ցույցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք մտահոգված ենք, որ Մոսկվան կարող է խորհուրդներ տալ (Իրանի իշխանություններին), թե ինչպես լավագույնս վարվել բողոքի ցույցերի հետ», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ «Իրանն ու Ռուսաստանը գնալով ավելի են մոտենում, քանի որ նրանք ավելի մեկուսացված են»։

Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների կոնկրետ հարցերին, ընդգծել է, որ Վաշինգտոնը «ապացույցներ է տեսնում, որ Ռուսաստանը» դիտարկում է նման օգնության հնարավորությունը (բողոքի ցույցերը ճնշելու հարցում): Նա հրաժարվեց մանրամասներ հաղորդել։

Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվում են բողոքի ցույցերն ու անկարգությունները, որոնց կազմակերպման համար Թեհրանը քանիցս մեղադրել է վածինգտոնին: Եվ ահա, Սպիտակ տունն ակնարկում է, թե իրեն կարելի է ուզած երկրում հեղաշրջում կազմակերպել, բայց եթե ՌԴ-ն օգնի այդ երկրին` տվյալ ապօրինության դեմն առնել, ուրեմն մեղավոր է: Տիպիկ ամերիկյան մտածելակերպ, թեեւ ասել, թե Սպիտակ տան եւ նրա լեսբուհի խոսնակի մեղադրանքները Մոսկվային կամ Թեհրամին մտահոգում են, ծիծաղելի կլիներ: