- 28/10/2022
Պուտինը Նիկոլին կանգնեցրեց խաղաթղթերը բացելու պարտադրանքի առաջ
Եվս մեկ անգամ կրկնենք Արցախի հետ կապված Պուտինի երեկվա հայտարարությունը.
«Մենք երկար տարիներ երկխոսության մեջ ենք եղել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը լուծել հետևյալ կերպ: Չէ՞ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները: Մենք ասում էինք՝ եկենք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորում, այնտեղ.ահա կան երկու շրջաններ … մեծ շրջաններ: Ինչ-որ փուլում մենք ադրբեջանական կողմի հետ կպայմանավորվենք՝ հինգ շրջան տվեք, լավ, դրանք պետք չեն, ուղղակի դատարկվում են, մարդիկ այնտեղից գնացել են, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչո՞ւ դրանք պահել, իմաստ չկա:
Իսկ Ղարաբաղի հետ կապերի համար երկու հսկայական շրջանները, ի դեպ, բավական են: Մենք կարծում ենք, որ արդարացի կլիներ վերադարձնել փախստականներին և այլն: Սա լավ քայլ կլինիեր ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, ինչպես գիտեք, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկման ակումբի լիագումար նիստում։
Այդպիսով, ՌԴ նախագահն իր խոսքը «չգիտես ինչու» կսկեց պատմությունից, թեեւ հարցն ամենեւին էլ անցյալի մասին չէր եւ ոչ էլ Արցախի, այլ` հայ-ադրբեջանական երկու մոդելով` ռուսական եւ ամերիկյան «խաղաղության համաձայնագրի»: Ընդ որում ֆիքսենք. ՌԴ նախագահը ոչ մի նոր բան դրանով չասած. խոսքը հայտնի «5+2» մեխանիզմի մասին է, որն իր վերջին տեսքով ընթացքի մեջ մտավ 2016թ. աշնանը, եւ երբ 2018թ. գարնանը Սերժ Սարգսյանը հայտարարե, որ մնում է, քանի որ ծանր որոշում կա կայացնելու, որը չի ուզում թողներ Հայաստանի հաջորդ ղեկավարի ուսերին, հենց այդ մասին էր խոսքը: Դա այն ժամանակ էլ բոլորը հասկանում էին, 2016թ.-ից սկսած այդ մասին բազմիցս գրել ենք նաեւ մենք: Այսինքն, Նիկոլը ամերիկացիների օգնությամբ խլելով իշխանությունը, հրաշալի հասկանում էր, թե բանակցային սեղանին ինչ է դրած: Բայց եկավ եւ հայտարարեց, թե` ամեն ինչ սկսում է նոր էջից:
Այսպիսով, հիշեցնելով այդ պատմությունը, Պուտինը պարզ, գործնականում առանց ենթատեքստի հայտարարեց հետեւյալը` Նիկոլը մեկ անգամ հրաժարվեց մեր խորհրդից, գնաց չգիտես ինչ ուղղությամբ, եւ արդյունքում ունեք այս, ինչ ունեք: Ավելին, սա էլ չէիք ունենա, եթե ռուսական բանակը ճիշտ պահին չմտներ Արցախ:
Ու դրանից հետո միայն նա անցավ «խաղաղությնա պայմանագրին»: Ըստ էության հաստատեց, որ կա «խաղաղության պայմանագրի» ռուսական եւ ամերիկյան տարբերակ: Որ առաջինի դեպքում Արցախի գարգավիճակը մնում է ապագայի լուծման հարց, ինչպես նա հայտարարել էր նոյեմբերի 9-ի համաձայնագրից անմիջապես հետո: Նաեւ, որ ամերիկյան նախագիծը նախատեսում է Արցախը միանգամից հանձնել Ադրբեջանին:
Սակայն այս հարցում եւս ոչ մի նոր բան նա չասաց: Պարզապես պաշտոնապես հաստատեց այն, ինչի մասին խենք գրում էինք դեռ այս տարեսկզբից:
Սակայն նոր բան չասելով, ՌԴ նախագահը Հայաստանի համար կարեւորագույն տեսլական բերեց առաջին պլան: Նրա ողջ խոսքում «կարմիր գծով» անցնում էր հետեւյալ միտքը` Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, եւ ամեն հարցում նրա կողքին ենք: Նաեւ, որ ՀՀ իշխանությունների որոշելիքն է, թե այս անգամ որ տարբերակով կշարժվեն:
Եթե կործանարար, ապա միեունույնն է, նշված սկզբունքը գործում է` «Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է», որի տեղատակը սա է` ով ինչ էլ անի, ՌԴ-ն թույլ չի տա Հայաստանի կործանումը:
Եթե Հայաստանն ընդունի «խաղաղության պայմանագրի» ռուսական տարբերակը, ապա Արցախը կմնա հայկական: Նաեւ, որ այս դեպքում նշված սկզբունքը` «Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է», պետք է աչքի առաջ ունենան Ադրբեջանը եւ Թուրքիան:
Կարճ ասած, Պուտինն այս ընդհանրական միտքն է առաջ տանում: Մեկ անգամ ՌԴ-ին առաջարկեց Հայաստանի համար եղած իրավիճակում լավագույն տարբերակ, եւ Նիկոլը գնաց վատթարագույնի ուղղությամբ: Հիմա նորից է ՌԴ-ն առաջարկում եղած իրավիճակում Հայաստանի համար լավագույն տարբերակ: Ակնարկը սա է` եթե ՀՀ իշխանություններն այս դեպքում էլ գնան կործանման ուղղությամբ, ապա բոլորը պետք է մեկ պարզ հարց տան` իսկ ինչո՞ւ է Նիկոլն այդպես վարվում:
Իրականում այստեղ էլ նոր բան չկա, պարզապես, երբ այս կերպ եւ Պուտինի տրամաչափի գործիչի կողմից է հարցը բերվում օրակարգ, սա Նիկոլի համարպարտադրանք է` դեն նետել բոլոր դիմակներն ու բաց խաղալ: Կա´մ բացահայտի, որ աշխատել եւ աշխատում է օտարի շահերի օգտին, եւ այդ դեպքում նա պարզապես պետք է գնա ու ստորագրի ամերիկացիների «խաղաղության պայմանագիրը», եթե միայն կարողանա: Կա´մ ցույց տա, որ աշխատում է Հայաստանի օգտին, եւ այդ դեպքում միակ տրամաբանական ուղին ռուսական «խաղաղության պայմանագիրն» է:
Ընդ որում, այս տարբերակներից որն էլ Նիկոլն ընտրի, կա պատասխան տալու խնդիր:
Երրորդ տարբերակ էլ ունի` ոչ մի բան էլ չստորագրի` հրաժարական տալով: Սակայն այս տարբերակն էլ նրա համար լուծում չէ: Բանն այն է, որ հրաժարական տալով, պետք է իշխանությունը փոխանցի հայաստանյան աշխարհաքաղաքական թեւերից որեւէ մեկին, եւ այդ փոխանցումը եւս նույն էֆեկտն է ունենալու, ինչ այդ թեւերից մեկի առաջարկած «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը:
Թերեւս, մնում է, որ վաղը նախատեսված ՔՊ-ի համագումարում Նիկոլը վերջնական որոշում կայացնի, որը պետք է ներկայացնել Սոչիի հանդիպմանը: Ասենք, այսօր նախատեսված ՀԱՊԿ արտահերթ խորհրդի նիստը (հայ-ադրբեջանական սահմանային բախումների հարցով) արդեն շատ հարցերի պատասխանը կտա: