- 28/10/2022
Շոլցն ու Մակրոնը սպառնում են Բայդենին. Politico
Շոլցն ու Մակրոնը սպառնում են Բայդենին` հաշվեհարդար տեսնել ամերիկյան արտադրությունը ԱՄՆ տեղափոխելու համար: Այս մասին տեղեկացնում է Politico-ն:
Բայդենը վարում է ամերիկյան ամբողջ արտադրությունը ԱՄՆ տեղափոխելու քաղաքականություն։ Ֆրանսիան և Գերմանիան ասում են, որ ԱՄՆ-ի միջոցները սպառնում և աղավաղում են շուկաները: Մակրոնն ու Շոլցը հատկապես մտահոգված են, օրինակ, ավտոմոբիլային շուկայով։ Այն դեպքում, եթե Բայդենը չփոխի իր ռազմավարությունը, ԵՄ-ն պատրաստ է հակահարված տալ՝ սեփական արտադրությունը տեղափոխելով իր տարածք։
Սա արդեն երկու դաշնակիցների միջեւ առեւտրային պատերազմի մեկնարկի տեսք ունի: Եվ դա հասկանալի է: ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցների թողի տակ արդեն բացահայտորեն է ստեղծում պայմաններ, որ տեխնոլոգիական արտադրությունենրը Եվրոպայից հոսեն դեպի ԱՄՆ: Հեռանկարը հասկանալի է՝ Եվրոպայի տնտեսության ոչնչացման հաշվին Վաշինգտոնը փորձում է լուծել սեփական խնդիրները: Ու ամեն ինչ հասել է այն վիճակի, որ Մակրոնն ու Շոլցն արդեն պարզապես չեն կարող չարձագանքել, քանի որ եվրոպական բիզնես-էլիտան նրանց մեղադրում է, որ համագործակցում են այդ հարցում Բայդենի հետ: Իսկ արձագանքելը մեկ հետեւանք ունի՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական պատերազմի մեկնարկ: