• 28/10/2022

Կիևը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ծրագիր է պատրաստում

Կիևը Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ծրագիր է պատրաստում
Կիևը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ ՆԱՏՕ-ին այլընտրանք ստեղծելու համար՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք։ Նախագիծը ստացել է նոր անվանում՝ «Երմակ-Ռասմուսեն խումբ»՝ Անդրեյ Երմակի (Զելենսկու գրասռենյակի ղեկավար) և Անդերս Ֆոգ Ռասմուսենի (ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար) անուններով։ Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ «միացողներին» (և ոչ «անդամներին») տրվեն «իրենց ազգային և միասնական ուժի բոլոր տարրերն» օգտագործելու պարտավորություն՝ Ուկրաինայի դեմ «ագրեսիան հետ մղելու համար»: Եվ դա պետք է տեղի ունենա 24 ժամվա ընթացքում: Այսինքն, օրինակ, եթե Ֆրանսիան հայտարարի, որ միանում է այդ նախաձեռնությանը, ապա միայն դրանով պարտավորություն է ստանձնում, որ պարտավոր է բոլոր ուժերով գործի, եթե Ուկրաինան ցանկացած բախման մեջ մտնի: Ընդ որում, 24 ժամվա ընթացքում, անկախ նրանից` ցանկանո՞ւմ է, դրա հնարավորությունն այդ պահին ունի՞: Ընդ որում, Ուկրաինան որեւէ պարտավորություն չունի, որ եթե, օրինակ, նույն Ֆրանսիան հանկարծ պատերազմի մեջ մտն ի, ինքը պետք է օգնության հասնի:
Ավելին, Երմակն առաջարկում է չսահմանափակվել ԵՄ-ի սահմաններով, այլ ընդլայնվել աշխարհի մասշտաբով: Կարճ ասած, սա դեպի Երրորդ համաշխարհային ուղիղ ճանակարհ է։ Բայց եթե ԱՄՆ-ն ցանկանար ՌԴ-ի հետ մտնել բախման մեջ, նման խումբ ստեղծելու կարիք չկար. Ուկրաինային կվերցներ ՆԱՏՕ, եւ համաշխարհայինը պատրաստ է:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…