- 28/10/2022
Սատանովսկին՝ Պուտինի ելույթին Բայդենի արձագանքի մասին. «Ես հիմար չեմ, ես այդպիսին եմ ծնվել»
Եվգենի Սատանովսկին Պուտինի ելույթին Բայդենի արձագանքի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերլուծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբի նիստում և ասել, որ եթե ՌԴ ղեկավարը չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, ապա ինչու է այդ մասին խոսում։
Անդրադառնալով այդ առնվազն տարօրինակ ռեակցիային, հեղինակավոր քաղաքագետ Եվգենի Սատանովսկին ասել է հետեւյալը.
«Այստեղ Վալդայից հետո Ամերիկայի նախագահը կա՛մ նեղացավ մերոնցից, կա՛մ որոշեց հիմարի պես խաղալ, ինչը նրան այնքան համոզիչ է հաջողվում, որ ակամայից մի անորոշ կասկած է սողում` գուցե նա չի՞ խաղում: Գուցե ամեն ինչ ընթանում է հին ռուսական ասացվածքով. «Ես հիմար չեմ, ես այդպիսին եմ ծնվել»: Եվ հենց դրա համա՞ր է, որ նա իր համար ընտրում է նման կադրեր և ինքն իրեն այդպես պահո՞ւմ»։