• 29/10/2022

Ինչու Պուտինը Եվրոպայի դեմ «գազային մահակ» տվեց Էրդողանի ձեռքը

Ինչու Պուտինը Եվրոպայի դեմ «գազային մահակ» տվեց Էրդողանի ձեռքը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կապահովի ռուսական գազի բաշխումը Եվրոպա «Թուրքական հոսք»-ով։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը նախապես հանձնարարել են մանրամասն և արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսքից» դեպի Սևծովյան տարածաշրջան տեղափոխել։ Էրդողանը կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

«Ռուսաստանի հետ մեր բանակցությունների արդյունքում մենք, կապահովենք բնական գազի բաշխումը Ռուսաստանից դեպի Եվրոպա «Թուրքական հոսքի» միջոցով», – ասել է Էրդողանը հանրապետության գալիք հարյուրամյակի կապակցությամբ ունեցած հիմնական ելույթի ժամանակ:

Այսպիսով, եթե Եվրոպան տասնամյակներով Թուրքիայի մուտքը ԵՄ արգելափակում էր, հիմա ստիպված է լինելու վազել Էրդողանի մոտ, թե ինչ կլինի, մեզ մի քիչ շատ գազ տուր: Իսկ կոնկրետ ում կտա, որոշողն Էրդողանն է: Այնսինքն, համաեվրապական գազային հաբի այն ֆունկցիան, որը ՌԴ-ն տալիս էր Գերմանիային, հիմա կստանա Թուրչքիան` բխող հետեւանքներով հանդերձ:

Սա, ի դեպ, այն գործարքն է, որի հաշվին Էրդողանը էակաս կդյուրինացնի գալիք տարի վերընտրվելու հնարավորությունը:

Թե ինչ է ստացել դրա դիմաս Ռուսաստանըև, նույնպես հասկանալի է: Նախ, Սոչիի հանդիպման եւ այդ շրջանակներում ռուս-ամերիկյան բախումների հետ կապված Էրդողանը գերադասում է լռել: Սա, անշուշտ, ռուս-թուրքական պայմանավորվածությունենրի մեջ է: Իրեն առանձնապես չի ճղում նաեւ Ալիեւը, եւ սա եւս հասկանալի է:

Գումարած, գազի բաշխումը տալով Թուրքիային, ռուսները նախ` պահում են եվրոպական շուկան, որը, խոշոր հաշվով, իրենց հիմնական խնդիրներից է: Բայց, միաժամանակ, ցանկացած պահի կարող են Թուրքիային զրկել այդ ֆունկցիայից` ընդամենը փականը փակելով: Դա էլ կապահովի, որ Էրդողանը իրեն չափից դուրս շատ սուլթան չզգա:

Ի դեպ, վերրջին հայտնի ելույթում, Հայաստանի հարցից հետո, Պունինն անմիջապես խոսեց Էրդողանի մասին ,թե` նրա հետ միշտ էլ հնարավոր է պայմանավորվել: Ու, կարծես թե, խոսքն այս մեծ պայմանավորվածության մասին է` Թուրքիայի ջանքերի ուղղորդումը Կովկասից տեղափոխել դեպի Եվրոպա` «գազային մահակը» ձեռքը տալով:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…