• 29/10/2022

ՌԴ «Կենտրոն» խմբավորման հրամանատարը հրաժարական է տվել

ՌԴ «Կենտրոն» խմբավորման հրամանատարը հրաժարական է տվել

Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Կենտրոնական ռազմական օկրուգի և ռուսական զորքերի «Կենտրոն» խմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Այս մասին հայտնում են մի շարք ռուս լրագրողներ և լրատվամիջոցներ։

Վարկածներից մեկի համաձայն՝ Լապինը երեքշաբաթյա արձակուրդ է վերցրել առողջական նկատառումներով և չի վերադառնալու իր պաշտոնին։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ հրամանատարության կողմից չի հաստատվել։

Հաղորդվում է, որ նրա փոխարեն գեներալ Մորդվիչովն է նշանակվել։

Գեներալին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի ստացվել հենց գերատեսչությունից։