- 30/10/2022
Կիեւը վայնասուն է սարքել «հացահատիկի գործարքից» ՌԴ-ի դուրս գալու պատճառով
Աշխարհի երկրները պետք է պահանջեն Ռուսաստանից, որը նախապես հայտարարել էր հացահատիկի գործարքին իր մասնակցությունը կասեցնելու մասին, դադարեցնել «սոված խաղերը»։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Մենք նախազգուշացրել ենք Ռուսաստանի՝ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը կասեցնելու պլանների մասին: Այժմ Մոսկվան պատրվակով փակում է հացահատիկի միջանցքը, որն ապահովում է միլիոնավոր մարդկանց պարենային անվտանգությունը։ Ես կոչ եմ անում բոլոր ուժերին պահանջել Ռուսաստանից դադարեցնել սովի խաղերը»,- գրել է Կուլեբան։
Նման հայտարարությամբ Կիեւը միանգամից մի քանի կոպիտ սխալ է գործել: Նախ, Ռուսաստանը «հացահատիկային պայմանավորվածության» կողմ է դարձել սեփական համաձայնությամբ, եւ եթե ցանկություն ունենար` « պատրվակով փակել հացահատիկի միջանցքը», պարզապես այս գործարքի մեջ չէր մտնի: Երկրորդը, ապացուցված է նաեւ, որ այս գործարքի շրջանակներում արտահանվող հացահատիկը, որը ՄԱԿ-ը խոստացել էր ուղղել անապահով երկրներին` սով թույլ չտալու համար, իրականում հիմնական մասով վաճառվել է արեւմտյան շուկաներում, որտեղ ավելի բարձր գին էր վճարվում: Հաջորդը, ապացուցված է նաեւ, որ այս գործարքի միջոցով Ուկրաինան «Սնուցել» է Ղրիմի կամրջի պայթյունը, նաեւ, որ զենքի նկատելի խմբաքանակներ է ստեցել` հացահատիկ տեղափոխելու համար նախատեսված նավերով: Եվ, վերջապեսը, հենց Ուկրաինան է, բրիտանական հետախությության մասնակցությամբ գրոհել ռուսական նավերը, որոնք պետք է ապահովեին հացահատիկի միջանցքի անվտանգությունը: Ընդ որում, ապացուցված է նաեւ, որ այդ պահին օդում է եղել ամերիկյան հետախուզական անօդաչուն: Ամեն դեպքում, ՌԴ-ն պնդում է, որ ունի բոլոր փաստերը, եւ այդ կապակցությամբ ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել:
Հասկանալի է, ռուսական նավերի վրա հարձակման հիմնական պատճառներից մեկը հենց դա էր, որ Մոսկվան դուրս գա գործարքից, եւ նրան մեղադրեն աշխարհին «սովի մատնելու» մեջ: Սակայն նման մանր նպատակներով խաղի մեջ մտնելը, ինչպես գրել է փորձագետներից մեկը` «Իսկական խայտառակություն է բրիտանական փառաբանված հատուկ ծառայությունների համար: Մի՞թե այս խղճուկ մակարդակին են հասել»:
Ի պատասխան ուկրաինացի նախարարի՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «Կիևի ռեժիմին» հարկավոր չէ համաշխարհային կայունություն և պարենային անվտանգություն, «հակառակ դեպքում բոլորը կմոռանան Զելենսկու և Կուլեբի մասին»։
«Ուստի ամեն ինչ անում են սարսափելի մեթոդներով իրենց մասին հիշեցնելու համար։ Հարձակումներ, միջուկային շանտաժ, սպանություններ, եթե միայն փող ու զենք ստանային», – մատնանշեց նա:
Հացահատիկի գործարքը Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագիր է սեպտեմբերի 22-ին Ստամբուլում։ Գործարքը թույլ է տվել ուկրաինական նավահանգիստներից ռազմական գործողությունների պատճառով արգելափակված հացահատիկի արտահանումը։ Բացի այդ, համաձայնագրի համաձայն, ՄԱԿ-ը պետք է նպաստեր Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցների վերացմանը, որոնք թույլ չեն տալիս նրան` արտահանել իր հացահատիկը։