• 30/10/2022

ՌԴ ռազմածովային սպաները քննարկել են միջուկային հարվածը Բեռլինի և ԱՄՆ-ի բազաներին. Spiegel (ֆոտո)

ՌԴ ռազմածովային սպաները քննարկել են միջուկային հարվածը Բեռլինի և ԱՄՆ-ի բազաներին. Spiegel (ֆոտո)

Գերմանական Der Spiegel հրատարակությունը հայտնել է, որ արևմտյան հետախուզությունը գաղտնալսել է ռուս սպաների խոսակցությունը Բեռլինի և ՆԱՏՕ-ի ռազմակայաններին միջուկային հարված հասցնելու մասին։

Հոդվածում ասվում է, որ ռուսական զորավարժությունների ընթացքում արևմտյան հետախուզությունը գաղտնալսել է ռուս զինվորականների քննարկումը Բեռլինի և Գերմանիայում ՆԱՏՕ-ի երկու բազաների վրա միջուկային հարված հասցնելու վերաբերյալ։

Der Spiegel-ի աղբյուրների համաձայն՝ ռուս զինվորականները նշել են հարվածի երեք հնարավոր թիրախները՝ Բեռլինը, Ռամշտեյն ավիաբազան, որը ԱՄՆ բանակի մատակարարման կարևոր կենտրոնն է, և Բյուչել ավիաբազան, որտեղ մոտ 20 ամերիկյան միջուկային մարտագլխիկներ կան։

Նման երկխոսությունները զորավարժությունների մաս են կազմում, սակայն դրանք չեն ենթադրում, որ Մոսկվան ունի Գերմանիայի դեմ միջուկային հարձակման ծրագիր։

Վարկած կա, որ ռուսական կողմը տեղյակ լինելով գաղտնալսման մասին, նման խաղարկային սցենարներից խոսել են Բեռլինին և, ընդհանրապես, Արևմուտքին վախեցնելու համար։

«Офицеры ВМФ России обсуждали ядерный удар по Берлину и базам США» — Spiegel (ФОТО) | Русская весна