• 30/10/2022

ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Սևաստոպոլում անօդաչուների հարձակման մասին

ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնում Սևաստոպոլում անօդաչուների հարձակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնում հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլի ծոցի ջրերում անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ «հացահատիկային միջանցքի» անվտանգության ապահովման մեջ ներգրավված նավերի վրա հարձակումը հետ մղելուց հետո ջրի երես են հանվել Կիևի ռեժիմի կողմից օգտագործվող ռազմածովային անօդաչու թռչող սարքերի բեկորները։

Հաստատվել է, որ ծովային անօդաչու մեքենաների արձակումն իրականացվել է Օդեսայի մերձակա ափից։

Ծովային անօդաչուները շարժվել են «հացահատիկային միջանցքի» անվտանգության գոտու երկայնքով, այնուհետև փոխել են երթուղին` Սևաստոպոլում գտնվող ռուսական նավային բազայի ուղղությամբ։

Դրանցից մեկի շարժման կոորդինատները ցույց են տալիս մեկնարկային կետը` Սև ծովի «հացահատիկային միջանցքի» անվտանգության գոտու ծովային տարածքում։

Փորձագետների կարծիքով՝ դա կարող է վկայել այս սարքի նախնական արձակման մասին քաղաքացիական նավերից մեկից, որը վարձակալել է Կիևը կամ նրա արևմտյան հովանավորները՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:

Բացի այդ, սև ծովի հատակից բարձրացված անօդաչու սարքերի վրա տեղադրվել են կանադական նավիգացիոն մոդուլներ։

Հենց բեկորների ներսում պահպանված հիշողության մոդուլների շնորհիվ է հնարավոր եղել հաստատել սարքերի արձակման վայրը, նշել են ՊՆ-ից։