• 30/10/2022

Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես թնդանոթի միս. ԱՄՆ կոնգրեսական

Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես թնդանոթի միս. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Փոլ Գոսարը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով երկխոսել ուկրաինական հարցի շուրջ։

«Աշխարհը բավականաչափ մահ ու ավերածություն է տեսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց արևմտյան երկրները կարծես թե անտարբեր են ուկրաինացիներին որպես թնդանոթի միս օգտագործելու նկատմամբ և շահագրգռված չեն լարվածության դեէսկալացիայի մեջ»,- գրում է նա։

«Ինչո՞ւ խաղաղ բանակցությունների համար լուրջ ջանքեր չեն գործադրվել։ Ի՞նչ եղավ ՄԱԿ-ի հիմնական առաքելության հետ՝ Եվրոպայում հերթական հակամարտությունից խուսափելու համար»,- հռետորական հարցում է տալիս կոնգրեսականը, անշուշտ լավ հասկանալով դրա պատասխանը: