• 30/10/2022

Երբ կարող է սկսվել Բելառուսից ռուսական բանակի հարձակումը

Երբ կարող է սկսվել Բելառուսից ռուսական բանակի հարձակումը

Ուկրաինական աղբյուրի փախանցմամբ, Ռուսական զորքերը շարունակում են զանգվածաբար ժամանել Բելառուս։ Այդ թվում` Կադիրովի բազմաթիվ մարդիկ են ժամանում ՌԴ զինված ուժերի զինծառայողների հետ միասին, որի մասին հայտնում է նաեւ հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը` նշելով, որ բազմաթիվ էշելոններ տեխնիկայով ժամանում են Ուկրաինայի հետ սահմաններ (Բրեստի շրջանի շրջան):

Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Ուկրաինական դեռ պահպանված հատուկենտ լուրջ փորձագետները ենթադրում են, որ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ ուժերը հարձակում են նախապատրաստում Արևմտյան Ուկրաինայի վրա՝ փակելու արևմտյան զենքի և տեխնիկայի մատակարարման ուղիները։ Հարձակման համար սահմանված X ժամ եւս կա, որը սակայն դեռ Մոսկվայում հստակեցված չէ, այն կախված է որոշակի պարամետրերից: Այն է, եթե ուկրաինական բանակը Խերսոնում կամ այլ ռազմաճակատում փորձի անցնել մասշտաբային հարձակման, ապա այդ X ժամն անմիջապես վրա կհասնի: Այսինքն, օգտվելով ուկրաինական ուժերի կաշկանդվածությունից, ռուսական բանակն արագորեն հարձակման կանցնի Ուկրաինակի Արեւմտյան սահմաններից մինչեւ Կիեւ ճակատային գծով: Եթե ուկրաինական բանակը որոշի մեծ հարձակում չսկսել, ապա X ժամի հարցում Մոսկվան դեռ մի փոքր էլ կսպասի: Այն հաշվարկով, որ ամերիկյան ընտրություննրի ապա նաեւ Եվրոպայում ցրտերի պատճառով տրամադրությունների արագ փոփոխությունների արդյունքում գուցե առհասարակ հարձակման անհրաժեշտություն չլինի: Եթե ոչ, ապա X ժամը, ըստ ամենայնի, վրա կհասնի հունվարի կեսերից մինչեւ փետրվարի սկզբները ժամանակահատվածում»: