- 31/10/2022
Նեբենզյա. Ռուսաստանը թույլ չի տա նավերի անցումը Սև ծովով առանց ստուգման
Ռուսաստանը չի կարող թույլ տալ նավերի անխոչընդոտ անցումը Սև ծովով առանց ստուգման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի հարձակումը Սևծովյան նավատորմի վրա վերջ է դնում Ստամբուլի պայմանավորվածությունների հումանիտար բաղադրիչին։
Իր խոսքում Վասիլի Նեբենզյան ընդգծել է հետեւյալ մտքերը.
▪️Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը չպետք է իրականացվի առանց Ռուսաստանի:
▪️Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել իր միջոցները՝ առանց Ռուսաստանի Դաշնության թույլտվության Սև ծովով անցնող բեռնատար նավերի ստուգման համար:
▪️Ռուսաստանի Դաշնությունը շուտով կմանրամասնի իր եզրակացությունները հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
▪️Ռուսաստանը տեսնում է ապրանքների ստուգումն արհեստականորեն արագացնելու փորձերը՝ որպես հացահատիկի գործարքի մաս։
▪️Ռուսաստանը զարմացած է, որ ՄԱԿ-ը չի դատապարտել Կիևի հարձակումը Սևծովյան նավատորմի նավերի վրա: