• 01/11/2022

ԱՄՆ-ն սկսում է Չինաստանի դեմ արշավը. Bloomberg

ԱՄՆ-ն սկսում է Չինաստանի դեմ արշավը. Bloomberg

ԱՄՆ-ը մտադիր է արտահանման պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումների օրինակով։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Այս հարցով խոսակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բարձր մակարդակի հաջորդ առևտրային ֆորումի օրակարգի քննարկման ժամանակ, որը կանցկացվի 2022 թվականի դեկտեմբերի սկզբին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ եվրոպական դաշինքի ոչ բոլոր անդամներն են պաշտպանում այս գաղափարը։

Որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, առաջարկել են ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ կարող է օգտագործել Պեկինը իր ռազմական կարողությունները ուժեղացնելու նպատակով` դրանց դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Սակայն ԱՄՆ-ի նպատակն այլ է, որ ԵՄ-ն սկսի չինական ապրանքների դեմ զանգվածային պատժամիջոցների գործընթաց: