• 01/11/2022

Սոչիի հանդիպման արցախյան սպասված անակնկալը

Սոչիի հանդիպման արցախյան սպասված անակնկալը

Ա­հա նկա­րագր­ված ֆո­նին էլ (Տե´ս https://iravunk.com/?p=240307&l=am) տե­ղի ու­նե­ցավ Սո­չի­ի հան­դի­պու­մը: Ինչ­քա­նով դրա ար­դյունք­ներն ար­դա­րաց­րին Հա­յաս­տա­նի կամ Ադր­բե­ջա­նի ակն­կա­լիք­նե­րը, դեռ մին­չեւ վերջ հաս­կա­նալ է պետք: Սա­կայն այս­տեղ եւս մեկ դրվագ նա­խոր­դեց, որն ար­դեն իսկ շատ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տա­լիս է:

Խոս­քը նախ՝ ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մոս­կո­վյան այ­ցի, դրան հա­ջոր­դած ԱՀ ԱԺ ըն­դու­նած հայ­տա­րա­րու­թյան եւ այն հան­րա­հա­վա­քում Ար­ցա­խի բնակ­չու­թյան կող­մից հաս­տա­տե­լու մա­սին է: Այս­պի­սով, ի՞նչ հու­շեց այդ ա­մե­նը:

Այն, որ այս ողջ նա­խա­ձեռ­նու­թյու­նը գա­լիս է Մոսկ­վա­յից, ե­րե­ւի հաս­կա­նում են բո­լո­րը: Ա­մեն դեպ­քում, այս­կերպ Մոսկ­վան լու­ծեց այս խնդի­րը: Հայ­տա­րա­րու­թյան ա­ռանց­քա­յին կե­տե­րից մե­կը հե­տե­ւյալն է. «Հաշ­վի առ­նե­լով Ռու­սաս­տա­նի պատ­մա­կան դե­րա­կա­տա­րու­թյու­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան եւ կա­յու­նու­թյան ա­պա­հով­ման գոր­ծում եւ, մաս­նա­վո­րա­պես, ագ­րե­սոր Ադր­բե­ջա­նի կող­մից մեզ պար­տադր­ված՝ 2020 թվա­կա­նի 44-օրյա պա­տե­րազ­մի դա­դա­րեց­մանն ան­ձամբ ՌԴ Նա­խա­գահ Վ. Պու­տի­նի ան­մի­ջա­կան եւ գոր­ծուն մաս­նակ­ցու­թյու­նը՝ դի­մում ենք Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը` Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հանձ­նա­ռու­թյու­նը շա­րու­նա­կե­լու խնդրան­քով: Այն ամ­րապն­դե­լու նպա­տա­կով ա­ռա­ջար­կում ենք, հաշ­վի առ­նե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դին սպառ­նա­ցող գո­յա­բա­նա­կան ի­րա­կան վտանգ­նե­րը, ներդ­նել քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան լրա­ցու­ցիչ մե­խա­նիզմ­ներ»: Հաս­կա­նանք ի­մաս­տը: Սա, գործ­նա­կա­նում, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ո­րո­շումն է՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու խնդրան­քով դի­մել ՌԴ-ին: Ըստ այդմ, ՌԴ-ն ար­դեն կա­րող է զբաղ­վել ար­ցա­խա­հա­յու­թյան անվ­տան­գա­յին հար­ցե­րով ոչ թե մի­այն նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան շրջա­նակ­նե­րում, այլ նա­եւ Ար­ցա­խի ողջ ժո­ղովր­դի ու­ղիղ խնդրան­քով. այն «Բ» պլանն է, ո­րի մա­սին մեր վեր­ջին հրա­պա­րա­կում­նե­րում խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք:

Ընդ ո­րում, խոս­քը մի­այն Ար­ցա­խի ժո­ղովր­դի մա­սին չէ: «Խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­մե­րի­կյան կամ ռու­սա­կան տար­բե­րակ­նե­րի օգ­տին ար­տա­հայտ­վե­լու մա­սին՝ ՍԻՄ նա­խա­գահ Հայկ Բա­բու­խա­նյա­նի հրա­պա­րա­կա­յին հոր­դո­րին հա­ջոր­դեց զար­գա­ցում՝ տաս­նյա­կից ա­վել կու­սակ­ցու­թյուն­ներ ար­տա­հայտ­վե­ցին ռու­սա­կան ա­ռա­ջար­կի օգ­տին: Ակն­հայ­տո­րեն, այդ տեր­բե­րա­կը գե­րիշ­խող է նա­եւ ներ­հա­յաս­տա­նյան ողջ դաշ­տում: Գու­մա­րած, զանգ­վա­ծա­յին ար­ձա­գանք­ներ են շա­րու­նա­կում գալ նա­եւ Սփյուռ­քից: Այ­սինքն, հայ ժո­ղովր­դի ե­րեք հատ­ված­ներն այս­կերպ ար­ձա­գան­քե­ցին Պու­տի­նի ա­ռա­ջար­կին, թե ինչ է ու­զում հայ ժո­ղո­վուր­դը, նա­եւ խոստ­մամբ, որ ՌԴ-ն կա­ջակ­ցի այդ դիր­քո­րոշ­մա­նը: Իսկ սա նա­եւ Նի­կո­լին էր տա­նում փա­կու­ղի, ու մնում էր մի­այն հա­մա­ձայ­նել ռու­սա­կան տար­բե­րա­կի հետ: Ա­ռա­վել եւս, երբ ար­ցա­խյան նշված հայ­տա­րա­րու­թյան մեջ ֆիքս­վում էր, որ ցան­կա­ցած ո­րո­շում, ՀՀ-ի պաշ­տո­նյա­նի խոսք, որն Ար­ցա­խը կդի­տար­կի Ադր­բե­ջա­նի կազմ, հենց ՀՀ օ­րե­իսդ­րու­թյամբ ա­օպ­րի­նու­թյուն է:

Այս ա­մե­նի ար­դյուն­քում, ե­թե Ա­լի­ե­ւը, ան­գամ Նի­կո­լի հետ մի­ա­սին հան­կարծ ո­րո­շեն հրա­ժար­վել նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից, ա­պա ՌԴ-ն ու­նի լրա­ցու­ցիչ հիմք՝ զոր­քերն Ար­ցա­խում պա­հե­լու հա­մար: Եվ սա, ըստ է­ու­թյան, զրո­յաց­նում է ա­մեն մի «Բրյու­սե­լի գոր­ծըն­թաց», ո­րի հիմ­նա­կան ի­մաս­տը, չմո­ռա­նանք, Ար­ցա­խից, ա­պա նա­եւ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան զոր­քե­րի վտա­րումն էր:

Այս­պի­սով, հենց այս փաստն էլ Սո­չի­ի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­գու­ցե չե­րե­ւա­ցող, բայց հիմ­նա­կան փաս­տարկ­նե­րից մե­կը դար­ձավ: Այ­սինքն, ար­դեն Ա­լի­եւն (Էրդո­ղա­նին չմո­ռա­նանք) ու­նի կողմ­նո­րոշ­վե­լու խնդիր. գնա՞լ ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ սրաց­ման, երբ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը Ռու­սաս­տանն է, եւ բա­խու­մը նրա հետ է լի­նե­լու: Գու­մա­րած, Ի­րա­նի գոր­ծո­նը: Ե­թե գնալ, ա­պա հե­տե­ւանք­նե­րը կա­րող են բա­ռա­ցի­ո­րեն կոր­ծա­նա­րար լի­նել Ադր­բե­ջա­նի հա­մար, իսկ Թուր­քի­ան պետք է բախ­ման մեջ մտնի մի պե­տու­թյան հետ, որն ու­նի հա­զա­րա­վոր մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ: Ե­թե ո­րո­շու­մը բախ­ման չգնա­լու օգ­տին է, ա­պա դրա այ­լընտ­րան­քը ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հետ հա­մա­ձայ­նելն է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ