• 01/11/2022

Դմիտրի Մեդվեդևը նոր կտրուկ հայտարարություն է արել

Դմիտրի Մեդվեդևը նոր կտրուկ հայտարարություն է արել

Ռուսաստանը թույլ չի տա, որ նոր շրջաններ պոկվեն և կպաշտպանի նրանց բնակիչներին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքերը մեջբերում են կուսակցության կայքը։

«Այդ շրջանները Ռուսաստանի կազմում ընդմիշտ ներառելու որոշումը հիմնված է նրանց բնակիչների կամքի վրա։ Մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին գրավել նշված տարածքները և օգտագործելու ենք բոլոր հնարավորությունները՝ պաշտպանելու այնտեղ ապրող մարդկանց»,- ընդգծել է Մեդվեդևը։

Թերեւս, նման հայտարչարությանը պետք է, որ հաջորդեն գործողություններ: Հաշվի առնելով, որ այդ շրջանների բնակիչները, ովքեր արդեն ՌԴ քաղաքացիներ են, ամեօրյա մահացու վտանգի մեջ են: Մեդվեդեւի խոսքն ակնա՞րկ է ռուսական մասշտաբային գործողություններրի մեկնարկի մոտ լինելու մասին, կտեսնենք առաջիկա օրերին: