- 01/11/2022
«Ուկրաինան այժմ «Տիտանիկ»-ն է, այսբերգն արդեն հարվածել է»
Համաձայն Ուկրաինայում շրջանառվող տվյալների, նոյեմբերին նախագահի աշխատակազմը պատրաստվում է էլ ավելի լայնածավալ անջատումների, որի շրջանակներում կարող են հոսանքազրկվել անեւ կապի և ինտերնետային աշտարակները։
Ուստի թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայլո Ֆեդորովն ասել է, որ նոյեմբերին Ուկրաինայում հանրային Wi-Fi կետերը կհամալրվեն Starlink տերմինալների միջոցով, որոնք ինտերնետ հասանելիություն կապահովեն նույնիսկ էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում։
Աղբյուրը հավելում է, որ ամեն ամիս իրավիճակը բանկային հատվածում ավելի է վատանալու, որտեղ հոսանքազրկումների պատճառով անընդհատ ընդհատումներ են լինում։ Ֆինանսական համակարգը աստիճանաբար «կպայթի կարերից»: Եթե Արեւմուտքը չմեծացնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը, ապա Կիեւը ստիպված կլինի էապօես արժեզրկել գրիվնան դոլարի նկատմամբ։
Ինչպես նշում է աղբյուրը, էներգետիկ գործը Ուկրաինայի տնտեսության և կյանքի աքիլլեսյան գարշապարն է։ Գործակալները չեն զգուշացնում ուկրաինացիներին, որ իրականում Ուկրաինան այժմ «Տիտանիկ»-ն է։ Այսբերգն արդեն հարվածել է…