• 02/11/2022

Ովքեր են իրականում Ուկրաինային սովի մատնում

Ովքեր են իրականում Ուկրաինային սովի մատնում

Ուկրաինական որոշ աղբյուրներ «ցնցող» վարկած են դրել շրջանառության մեջ, ըստ որի` «ցորենի գործարքի» միջոցով Կրեմլին Զելենսկու ձեռքով Ուկրաինային զրկում է սննդքամթերքից: Իրականում այս վարկածի մեջ որոշակի ճշմարտություն, իհարկե, կա: Ցորենի անվան տակ Ուկրաինայից դուրս է բերվում սննդամթերքի այն բոլոր տեսակները, որը հնարավոր է արտահանել: Ընդ որում, դուրս է բերվում անխնա ծավալներով: Արդյունքում, ուկրաինական ամբարներն իրոք դատարկվում են, ու հաշվի առնելով այս տարվա չիչին բերքը, գալիք տարի երկիրը հայտնվելու է սովի մեջ: Ընդ որւոմ, արդեն իսկ կան հաշվարկներ, որ արդեն տարեվերջին գնաճը կհասնի 50 տոկոսի, իսկ սննդամթերքի գնաճը` առնվազն 60-ի: Երբ հաշվի ենք առնում, որ թոշակ-աշխատավարձերի բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող, եւ հարց է, թե ներկա վճարումներն առաջիկա ամիսներին Կիեւը կկարողանա՞ ապահովել, ապա սովն արդեն իսկ փաստ է: 2023 թվականի գարնանը պարզապես այդ իրավիճակն առավել ցայտուն տեսքի կգա:

Սակայն արդյոք դա Կրեմլի ձեռքի գո՞րծն է: Ի վերջո, այս պահին Մոսկվան է, որ ինչքան էլ իրեն ձեռնտու է, սակայն գոնե ծովային ուղով ուկրաինական սննդի արտահանման դեմն առնում է: Փոխարենը, Մոսկվայի այդ քայլերից վայնասուն է բարձրացրել նախ` Զելենսկին եւ ապա Արեւմուտքը, ովքեր էլ մեծ փողեր են գրպանները դնում ուկրաինական սնունդն աշխարհում վերավաճառելով, այն էլ` ներկայիս արհեստական գերբարձր գներով: Այսպիսով, ո՞վ է դատարկում ուկրաինական ամբարները. լավ չէ, որ ուկրաինացիներն այդ պարզ փաստը չեն տեսնում, ինչպես որ հայաստանցիները չեն տեսնում ոչ պակաս պարզ փաստեր:

Իրականում, որ Ուկրաինան սովի կմատնվի, իհարկե, Արեւմուտքին, առավել եւս` Զելենսկուն հազիվ թե հետաքրքրի. նրանք, թերեւս, այն մտքին են, որ 2023թ.-ին Ուկրաինայում չեն լինելու: Իսկ ահա Մոսկվան այդ ժամանակ ստիպված է լինելու կերակրել ուկրաինացիներին: Թերեւս, հենց սա էլ դրված է «հացահատիկի գործարքը» կանգնեցնելու մոսկովյան հաշվարկների հիմքում: