• 02/11/2022

ՌԴ ղեկավարությունը քննարկել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորության հարցը. New York Times

ՌԴ ղեկավարությունը քննարկել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորության հարցը. New York Times

Ռուսաստանի ղեկավարությունը քննարկել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառումման հնարավորության հարցը: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նման քննարկումը «մեծացրել է Վաշինգտոնի և դաշնակից մայրաքաղաքների անհանգստությունը», գրում է թերթը։

Բայց այն փաստը, որ ռուս բարձրաստիճան զինվորականները նույնիսկ քննարկումներ են անցկացրել, անհանգստացրել է Բայդենի վարչակազմին:

Պենտագոնը գնահատում է, որ Ռուսաստանը իր զինանոցում ունի մինչև 2000 միավոր մարտավարական միջուկային զենք, որոնք կարող են օգտագործվել մարտի դաշտում։

Նման զենքի օգտագործումը, ըստ ԱՄՆ-ի, կարող է հանգեցնել «հազարավոր մարդկանց մահվան և Ուկրաինայի որոշ շրջաններ անմարդաբնակ դարձնել»: