- 02/11/2022
Իրանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի վրա «մոտալուտ» հարձակման մասին լուրերին
Թեհրանի կողմից Սաուդյան Արաբիայի վրա հարձակման ենթադրյալ նախապատրաստման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է բարիդրացիության քաղաքականությանը, գործում է փոխադարձ հարգանքի հիման վրա և միջազգային իրավունքի շրջանակներում։ Նրա խոսքով՝ Թեհրանը ձգտում է ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը և շարունակում է կառուցողական փոխգործակցությունն իր հարևանների հետ։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետախուզությանն է փոխանցել Իրանի կողմից մոտալուտ հարձակման պլանների մասին տվյալներ։
Լրատվամիջոցները, վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցչին, հայտնում են, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Սաուդյան Արաբիայի դեմ Իրանի սպառնալիքներով և պատրաստ է պատասխանել անհրաժեշտության դեպքում։