• 04/11/2022

Ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ

Ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ

Ե­րեկ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված հեր­թա­կան ա­նակն­կալն ար­ձա­նագր­վեց Խեր­սո­նում: Այս­պես, անս­պա­սե­լի­ո­րեն խո­սակ­ցու­թյան մեջ մտան լու­րեր այն մա­սին, թե ռու­սա­կան բա­նակն ա­ռանց կռվի հե­ռա­նում է Խեր­սո­նից, ա­վե­լի կոնկ­րետ` Խեր­սո­նի մար­զում Դնեպ­րի ա­ջափ­նյա հատ­վա­ծից:

Նախ, հա­մա­ցան­ցում հայտն­վեց մարզ­պե­տա­րա­նի շեն­քի լու­սան­կա­րը, ո­րի վրա այ­լեւս ռու­սա­կան դրոշ չկա, թե­եւ պետք է հստա­կեց­նել, որ Խեր­սո­նի նախ­կին շրջա­նա­յին վար­չա­կազ­մի շեն­քը այն հաս­տա­տու­թյու­նը չէ, որ­տեղ տե­ղա­կայ­ված են ՌԴ իշ­խա­նու­թյուն­նե­րը:

Ու մինչ այս լուրն ակ­տիվ քննարկ­վում էր, հա­ջոր­դեց Խեր­սո­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Կի­րիլ Ստրե­մու­սո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը «So­lov­yov Live»-ի ե­թե­րում` ռու­սա­կան զոր­քե­րի` ձախ ափ մեկ­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին: «Ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, մեր զոր­քե­րը կմեկ­նեն Խեր­սո­նի շրջա­նի ձախ ափ, եւ այն մար­դիկ, ով­քեր չեն հասց­րել տե­ղա­փոխ­վել Խեր­սո­նից, պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ հե­ռա­նան ձախ ափ»,- ա­սել է Ստրե­մու­սո­վը:

Նա, սա­կայն, նշեց նա­եւ, եւ դա փաստ է, որ ա­ռաջ­նագ­ծում ի­րա­վի­ճա­կը կա­յուն է, բո­լոր հար­ձա­կում­նե­րը հետ են մղվում: Այ­սինքն, այն­պես չէ, որ ռու­սա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ստիպ­ված են հետ քաշ­վե­լու: Ընդ­հա­կա­ռա­կը, հա­մե­մա­տա­բար փոքր հար­ձա­կում­նե­րը ռու­սա­կան բա­նա­կը հա­ջո­ղու­թյամբ հետ է մղում` ըն­թաց­քում մեծ կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րին: Վեր­ջա­պես, Խեր­սո­նը ռու­սա­կան բա­նա­կի հա­մար ա­ջափ­նյա Ուկ­րա­ի­նա­յում գրո­հե­լու ա­մե­նա­հար­մար պլաց­դարմն էր, եւ այս հատ­վա­ծը հանձ­նե­լու դեպ­քում ստիպ­ված կլի­նեն հե­տա­գա­յում նո­րից հաղ­թա­հա­րել Դնեպ­րը` մեծ կո­րուստ­նե­րով:

Այս ֆո­նին Խեր­սո­նից նա­հան­ջե­լու լուրն ա­մե­նա­ան­հա­վա­նա­կանն էր, որ այս ի­րա­վի­ճա­կում կա­րող էր լի­նել, բայց ե­ղավ: Ու հարց է ծա­գում` ի­րա­կա­նում ի՞նչ է կա­տար­վում:

Նկա­տենք, որ դեռ տրա­մա­բա­նե­լու ու­նակ ուկ­րա­ի­նա­կան աղ­բյուր­ներն էլ են շփոթ­ված, թե ինչ է կա­տար­վում: Քիչ թե շատ լուրջ մի­ակ մեկ­նա­բա­նու­թյունն այն է (որի մասին, ի վերջո, խոսեց նաեւ բանակի հրամանատարությունը), որ ի­րա­կա­նում ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյան մտքով ան­գամ չի անց­նում քա­ղա­քը հանձ­նել: Այ­սինքն, որ ցան­կու­թյան դեպ­քում քա­ղա­քը պաշտ­պա­նու­թյան հա­մար 5000-8000 մարդն էլ բա­վա­կան է, նա­եւ ձա­խափ­նյա հատ­վա­ծից ցու­ցա­բեր­վող հրե­տա­նա­յին եւ ա­վի­ա­ցի­ոն մաս­սա­յա­կան ա­ջակ­ցու­թյան դեպ­քում: Սա­կայն ու­ժե­րի հիմ­նա­կան մա­սը դուրս բե­րե­լով, ռու­սա­կան բա­նա­կը եր­կու լուրջ խնդիր կլու­ծի: Նախ, այս տա­րած­քի բնակ­չու­թյան այն մա­սը, որն ի­րոք ա­ջակ­ցում  է ՌԴ-ին, կշտա­պի հե­ռա­նալ` հա­մալ­րե­լով ար­դեն իսկ հե­ռա­ցած­նե­րի շար­քե­րը: Նա­եւ, որ մնա­ցած բնակ­չու­թյու­նը կհա­մար­վի ոչ լո­յալ, եւ դրանց թվից հեշտ կլի­նի բա­ցա­հայ­տել նրանց, ով­քեր տար­բեր մա­կար­դակ­նե­րով հա­մա­գոր­ծակ­ցում են ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի հետ: Այ­սինքն, որ այս հատ­վա­ծում ռուս­նե­րը պատ­րաստ­վում են մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի եւ ու­նեն տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քե­րը դա­դա­րեց­նե­լու խնդիր: Այն լու­ծե­լով, կվե­րա­դառ­նան հե­ռա­ցած ու­ժե­րը, եւ ոչ մի­այն:

Եվ երկ­րոր­դը, ե­թե այս պա­հին ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը հրա­պուր­վի եւ ո­րո­շի մասշ­տա­բա­յին գրո­հի անց­նել, ա­պա առ­կա ու­ժե­րը կդի­մադ­րեն այն­քան, մին­չեւ ձա­խափ­նյա հատ­վա­ծից մեծ ու­ժեր կտե­ղա­փոխ­վեն. մեկ-երկու օր, ոչ ա­վել: Ի­մաս­տը սա է. ուկ­րա­ի­նա­կան բա­նակն ա­մեն կերպ խու­սա­փում է մեծ հար­ձա­կու­մից, ո­րը տա­նուլ տա­լու դեպ­քում Կի­ե­ւը պար­զա­պես պաշտ­պա­նա­կան մի­ջոց­ներ չի ու­նե­նա Նի­կո­լա­եւ-Օդե­սա, եւ մյուս կող­մից` Կի­ե­ւի ուղ­ղու­թյամբ: Այ­սինքն, ուկ­րա­ի­նա­կան ու­ժերն ա­մեն կերպ խու­սա­փում են հար­ձա­կու­մից, իսկ նա­խա­հար­ձակ լի­նե­լու դեպ­քում ռուս­նե­րը կա­րող են մեծ կո­րուստ­ներ ու­նե­նալ: Ուս­տի­եւ, ըստ այս վար­կա­ծի, ռուս­նե­րը հրա­պու­րե­լով, ուկ­րա­ի­նա­ցի­նե­րին հար­ձակ­ման են մղում: Ա­ռա­վել եւս, որ այդ հար­ձա­կումն ԱՄՆ-ի հա­մար նա­խընտ­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, եւ Վա­շինգ­տո­նը կփոր­ձի այդ վեր­ջին շան­սից օգտ­վել: Ե­թե ոչ, ա­պա գո­նե ա­ռա­ջին խնդի­րը` տա­րած­քը մաք­րե­լը ռու­սա­կան ու­ժե­րին կհա­ջող­վի ի­րա­կա­նաց­նել:

Այս տար­բե­րա՞կն է գոր­ծում, հնա­րա­վոր է: Հաշ­վի առ­նե­լով, որ կան նա­եւ այլ, ե­րե­ւի ա­վե­լի քիչ հա­վա­նա­կան վար­կած­ներ: Այդ թվում, որ սա ինչ-որ ա­վե­լի մեծ խա­ղի պայ­մա­նա­վոր­ված դե­տալ­նե­րից է:

Ա­մեն դեպ­քում, այս ի­րա­վի­ճա­կը հու­շում է, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմն ինչ-որ գե­րակ­տիվ զար­գաց­ման փու­լին շատ մոտ է: Հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան մո­բի­լի­զաց­ված ու­ժե­րի մոտ կե­սը` 120-150 հա­զար մարդ, ար­դեն իսկ տե­ղա­փոխ­վել է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ