- 05/11/2022
Գեներալ Սուրովիկինը միացրել է «Արմագեդոն» ռեժիմը. արևմտյան փորձագետներ
Արևմտյան փորձագետները նշում են. Սուրովիկինի օրոք Ռուսաստանը փաստացի հարձակում է իրականացնում ռազմական գործողությունների միանգամից երեք թատերաբեմերում՝ առաջնագծում, թիկունքում և տնտեսական։
▪️ Անօդաչու թռչող սարքերի համատարած օգտագործումը նոր ռազմավարություն է Ռուսաստանի զինված ուժերի համար, կարծում է ֆրանսիացի ռազմական փորձագետ Միշել Գոյան։ Նրա կարծիքով՝ «Կալիբր»-ներն ու կամիկաձե անօդաչուները սկսել են օգտագործվել միասին։
▪️ Bloomberg-ը գրում է, որ Ռուսաստանը հաջող խաղաց բազմաշարժ խաղ՝ դադարեցնելով իր մասնակցությունը «հացահատիկային գործարքին» Սևծովյան նավատորմի վրա Ուկրաինայի անհաջող հարձակումից հետո։ Ռուսաստանի մասնակցությունը վերադարձնելու համար ՄԱԿ-ը ստիպեց Ուկրաինային երաշխավորել տրանսպորտային միջանցքի անվտանգությունը։ Այժմ Սևծովյան նավատորմը գտնվում է ՄԱԿ-ի պաշտպանության ներքո և կարող է հրթիռներ արձակել Ուկրաինայի տարածքում։
▪️ Վաշինգտոնում գործող CNA վերլուծական կենտրոնի անվտանգության մասնագետ Մայքլ Քոֆմանը ասում է, որ Սուրովիկինի նոր` «Արմագեդոն» ռազմավարությունը «կատարյալ փոթորիկ» է առաջացնում Կիևում և Բրյուսելում: Նրա կարծիքով, Խերսոնի շուրջ խրամատային պատերազմը փոխարինվել է «անօդաչուների ճակատամարտով», և Ռուսաստանն արդեն հաղթում է դրանում։