• 05/11/2022

Մոսկվան կարո՞ղ է Թեհրանին միջուկային զենք տալ

Մոսկվան կարո՞ղ է Թեհրանին միջուկային զենք տալ

Արևմտյան որոշ լրատվամիջոցնել, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության իրենց աղբյուրներին, հրապարակել են տեղեկատվությունը, որն ուկրաինական մի շարք աղբյուրներ համարում են Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» ստեղծելու ռուսական բացահայտման ամերիկյան պատասխանը:

Այսպես, ուկրաինական որոշ աղբյուրներ գրում են. «Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է, որ Իրանը դիմել է Ռուսաստանին` միջուկային վառելիք արտադրելու համար ավելի շատ միջուկային նյութեր ձեռք բերելու խնդրանքով: Դա միջուկային ռեակտորների սնուցումն արագացնելու համար է, որը նաեւ կարող է Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու համար հզոր պոտենցյալ դառնալ:

Սակայն, ինչպես CNN-ին ընդգծել են փորձագետները, միջուկային զենքի տարածման վտանգը կախված է նրանից, թե որ ռեակտորում է օգտագործվում վառելիքը։ Եվ դեռ պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը համաձայնել է օգնել. Կրեմլը վաղուց արտաքուստ դեմ է Իրանի միջուկային զենք ստանալուն»:

Ուկրաինական աղբյուրները հակված են, որ արևմտյան այդ «սցենարիստների» նախաձեել են Ռուսաստանին վարկաբեկելու եւ «համաշխարհային միջուկային սպառնալիքի» մեղադրանքներ ներկայացնելու, մյուս կողմից էլ` Իրանի դեմ արշավ սկսելու համար։ Հաշվի առնելով նաեւ «Իրանն ազատագրելու մասին» Բայդենի անսպասելի հայտարարությունը:

Սակայն կան նաեւ բավականին լուրջ աղբյուրներ, որոնք այլ կերպ են իրավիճակին նայում: Ըստ այդմ. «Պարտադիր չէ, որ ամերիկյան հետախուզության ամեն մի տեղեկություն կեղծիք լինի: Ենթադրենք, այս մեկը` կապված Իրանին միջուկային նյութեր տրամադրելու հետ ճիշտ է, այսինքն` Թեհրանն իրոք նման խնդրանքով դիմել է Մոսկվային: Ի՞նչ կարելի է այս դեպքում մտածել: Նախ, նման խնդրանքները ենթադրում են նախնական կողմերի նախնական պայմանավորվածությունը: Ու եթե դրանից հետո զարգացումները հասել են նրան, որ այդ ամեը հասանելի է դարձել ամերիկյան հետախուզությանը, ապա Վաշինգտոնում կարող են գալ եզրակացության, որը Ռուսաստանը սկսել է մի գործընթաց, որի վերջնարդյունքը կարող է դառնալ Իրանին միջուկային զենք տրամադրելը` իրանական արտադրության անվան տակ: Չմոռանանք, օրերս ՄԱԿ-ում ծավալվեց մի սուր գործընթաց, որի արդյունքում Իսրայելին ներկայացվեց միջուկային զենքից հրաժարվելու պահանջ: Եթե դա չընդունվի, ապա Իրանին Ռուսաստանի կողմից համարժեք քանակով միջուկային զենք տրամադրելը իրատեսական է թվում. Ռուսաստանը պետք է, որ իր այդքան արժեքավոր դաշնակցին բոլոր առումներով պաշտպանի: Իսկ մյուս կողմից, այդպիսով Մոսկվան կարող է նաեւ Վաշինգտոնին հասկացնել, որ եթե ամեն ինչ այսքան խորացնում են, ապա պետք է նաեւ սպասեն, որ Ռուսաստանը կարող է եւ դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից, եւ հենց այդ հիմքով էլ Իրանին հանգիստ միջուկային լիցքեր տրամադրի: Սա նաեւ Իսրայելի համար այն մեծագույն սպառնալիքն է, որից խուսափելու համար գործի կդնի իր հզոր լոբբիստական ողջ պոտենցյալը` իրավիճակը կայունացնելու համար: Հասկանալի է, ծայրահեղ բարդ խաղ է: Սակայն որ կողմից էլ դրան մոտենում ես, այն ակնհայտորեն Մոսկվայի օգտին է, ինչ ուղղությամբ էլ, որ զարգացումը գնա»: