- 05/11/2022
Սալիվանը Կիեւում քննարկել է Ուկրաինայի համար` ԱՄՆ ընտրություններում հանրապետականների հաղթանակի հնարավոր հետևանքները
Աղբյուրը հայտնեց, որ Սալիվանը հենց այնպես չի եկել Կիև երեկ, և հրապարակային հայտարարությունները կապ չունեն այն իրական թեմաների հետ, որոնք երեկ քննարկվել են ոկրաինական նախագահականում
Ըստ աղբյուրի, Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հանձնել է Կրեմլի հետ ԱՄՆ-ի կողմից արաբական երկրների միջնորդությամբ վարվող բանակցությունների նախագիծը, ինչպես նաև քննարկել է Ուկրաինայի համար Կոնգրեսի ընտրություններում հանրապետականների հաղթանակի հնարավոր հետևանքները։ Մասնավորապես, որ հանրապետականների հաղթանակը Սպիտակ տանը համարում են ամենահավանական սցենարը, որից հետո Ուկրաինային օգնելու համար Բայդենը նոր միջոցներ ստանալու լուրջ խնդիր կունենա: Ավելին, որ անգամ Բայդենի հետագա պաշտոնավարումն այդ դեպքում կհայտնվի կասկածի տակ, եւ ներամերիկյան հնարավոր լարումներն արդեն իսկ ուկրաինական թեման դուրս կբերի ԱՄՆ ներքին օրակարգից: