• 05/11/2022

ԿՀՎ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ը ստեր և կեղծիքներ է տարածում Պուտինի մասին

ԿՀՎ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ը ստեր և կեղծիքներ է տարածում Պուտինի մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին խորհրդական Ջեյմս Ռիկարդսը Daily Reckoning-ին ասել է, որ ամերիկյան վերնախավերը և լրատվամիջոցները միտումնավոր կեղծ տեղեկատվություն են տարածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

Նրա խոսքով՝ ամերիկյան վերնախավերը սկսել են «հոգեբանական գործողություններ»՝ կեղծ տեղեկություններ տարածելով Պուտինի մասին։ Ռիկարդսն ասել է, որ ԱՄՆ վերնախավը պնդում է, որ Պուտինը, իբր, սպառնացել է օգտագործել մարտավարական միջուկային զենք Ուկրաինայում:

«Սուտ է։ Պուտինը երբեք նման բան չի ասել»,- ընդգծել է ԿՀՎ-ի նախկին խորհրդականը։ Նա նաև նման «հոգեբանական գործողությունները» անվանել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քարոզչություն՝ «ամենավատ և վտանգավոր ձևով»։