• 05/11/2022

Բայդենն ու Ջոնսոնը խափանել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումը. The Guardian

Բայդենն ու Ջոնսոնը խափանել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության կնքումը. The Guardian

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց հնարավորություն կար հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի միջամտությունը խաթարեց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian թերթը։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ էր դիտարկել Ռուսաստանի և նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինի պահանջները, սակայն խաղաղ բանակցություններն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի չունեցան Բայդենի և Ջոնսոնի՝ ուկրաինական իշխանությունների գործունեությանը միջամտելու արդյունքում»,- ասվում է հրատարակության մեջ։ Արդյունքում, դա հանգեցրեց նրան, որ Ուկրաինայում հակամարտությունը վերածվեց Ռուսաստանի և Արևմուտքի անուղղակի առճակատման։

Բելառուսի իշխանությունները նույնպես հաստատում են այս տեղեկությունը. նրանց կարծիքով, Մոսկվայի և Կիևի միջև խաղաղությունը կարող է կնքվել Ստամբուլում կամ Մինսկում բանակցությունների ընթացքում, սակայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներն ամեն ինչ արել են, որպեսզի դա տեղի չունենա։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ուկրաինական պատերազմի հաշվին Ջոնսոնը հսկայական միջոցներ է գհրպանել, իսկ Բայդենը դեռ շարունակում է գրպանել: Այսինքն, մարդիկ տասնյակ հազարներով պետք է մեռնեն, մի ամբողջ երկիր պետք է ավիրվի, որ Բայդենն ու Ջոնսոնը «բրզնես» անեն` Զելենսկուն էլ մաս հանելով: