• 05/11/2022

Ամերիկացի գնդապետը հնարավոր է համարում, որ Բայդենը զորք կմտցնի Ուկրաինա

Ամերիկացի գնդապետը հնարավոր է համարում, որ Բայդենը զորք կմտցնի Ուկրաինա

Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ամերիկյան զորքեր բերել Ուկրաինա։

Մաքգրեգորը այն կարծիքին է, որ Բայդենը զորքեր կուղարկի Ուկրաինա առանց ԱՄՆ Կոնգրեսի համաձայնության։ Գնդապետի խոսքով՝ ամերիկյան օրենսդրության մեջ կան իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս պետության ղեկավարին նման որոշումներ կայացնել։

«Ցավոք, ես կարծում եմ, որ այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում` ամերիկացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համար: Կարծում եմ, որ սա շատ վտանգավոր և չմտածված որոշում է, բայց ամեն ինչ գնում է դրան»,- իր կարծիքը կիսեց գնդապետը։