• 05/11/2022

Բելառուսից օդ բարձրացած` «Կինժալով» զինված ՄիԳ-31ը խուճապ է առաջացրել Կիեւում

Բելառուսից օդ բարձրացած` «Կինժալով» զինված ՄիԳ-31ը խուճապ է առաջացրել Կիեւում

Այսօր ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Բելառուսի օդանավակայանից օդ է բարձրացել «Կինժալ» օդային հիպերձայնային հրթիռային համակարգի կրող ՄիԳ-31Կ կործանիը: Ընդհանուր առմամբ, Բելառուսի Հանրապետությունում տեղակայված է երեք նման ինքնաթիռ։ Տարածված են լուրեր, որ Բելառուսում տեղակայված է նաեւ «Կինժալներին» համապատասխան միջուկային լիցք, որի պատճառով ՄիԳ-31-ի յուրաքանչյուր թռիչք խուճապի հասնող նյարդային ռեակցիա է առաջացնում ուկրաինական վերնախավի մոտ: Ու նման իրավիճակ էր նաեւ այսօր:

Բանն այն է, որ «Կինժալը» գործարկվի անմիջապես ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո, ապա հրթիռի թռիչքը մինչեւ Կիև կտևի երեք րոպեից պակաս: Եթե ​​հրթիռի արձակումը տեղի ունենա մի փոքրավելի ուշ, ապա Կիևում, ինչպես ասաց Վլադիմիր Պուտինը, նրանք նույնիսկ աղոթելու ժամանակ չեն ունենա։

Ի դեպ, տեղակայման վայրից նիչեւ Վարշավա եւս «Կինժալը» կթռչի առավելագույնը երեք րոպե, ու Լեհաստանում եւս նյարդայնանում են ՄիԳ-31-ի թռիչքներից։