- 05/11/2022
«Ուկրաինացիները սպառվել են, գործի են լեհերը, գերմանացիները, բրիտանացիները, ամերիկացիները»
Փորձագետ, ռազմական հետախուզության վետերան, Ռուսաստանի Դաշնության հերոս Ռուստեմ Կլուպովն ասում է, որ որոշ տարածքներում «ռուսների որսի» եկած օտարերկրացիների թիվը հասնում է 70%-ի։
Ավելի վաղ ռազմական հրամանատար Յուրի Կոտենոկը հայտնել էր, որ Սվատովո-Կրեմեննայայի հատվածում, ուկրաինական կողմի ռադիոգաղտնալսումներում, եթերում ավելի հաճախ են լսվում անգլերեն, լեհերեն և ռումիներեն ելույթներ։
«Սա միայն նշանակում է, որ ուկրաինացիները քիչ են, Ուկրաինայի մոբիլիզացիոն ռեսուրսը սպառվել է»,- ասում է փորձագետ Ռուստեմ Կլուպովը։