• 06/11/2022

Զելենսկու շխատակազմը հրաման է տվել` Ուկրաինայի քաղաքները պատրաստել հոսանքազրկման

Զելենսկու շխատակազմը հրաման է տվել` Ուկրաինայի քաղաքները պատրաստել հոսանքազրկման

Ուկրաինական աղբյուրը հերթական անգամ է հաստատում, որ երկրի էներգետիկ համակարգը մոտ է վերջնական անջատման:

«Նախագահի գրասենյակի մեր աղբյուրը հայտնել է, որ նախագահի աշխատակազմը հրաման է տվել` Ուկրաինայի քաղաքները պատրաստել հոսանքազրկման՝ կրիտիկական ենթակառուցվածքների հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։ Էներգետիկ փորձագետների կարծիքով, ևս երկու շաբաթ հրթիռային հարվածներ կհասցվեն, և երկիրը կվերածվի անկլավների, որոնց մեծ մասը կմնա առանց էլեկտրականության/ջրի/ջերմության: Մայրաքաղաք Կիեւը լիովին կհոսանքազրկվի` ձմռան շեմին, եւ այս պահին մշակվում են այնպիսի խելահեղ ծրագրեր, ինչպիսին է Կիեւի 3 միլիոնանոց բնակչությանը տարհանելը: Աղբյուրը հայտնեց նաեւ, որ անհնար է այդքան մարդու տարհանելը, առավել եւս, որ նախագահականում պատկերացում անգամ չունեն, թե որտեղ են նրանց տեղավորելու, երբ նույն հպսանքազրկուկները սպառնում են գործնականում ողջ Ուկրաինային: Իսկ այս պահին իրականությունն այն է, որ Կիեւն առանց այդ էլ գործնականում հոսանքազրկված է, ինչը հաստատեց նաեւ քաղաքապետը»,- նշում է աղբյուրը։