• 07/11/2022

Բայդենի խորհրդականը մի քանի ամիս բանակցություններ է վարել Կրեմլի հետ. The Wall Street Journal

Բայդենի խորհրդականը մի քանի ամիս բանակցություններ է վարել Կրեմլի հետ. The Wall Street Journal

Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի բանակցություններ է վարել Պուտինի օգնական Ուշակովի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի հետ, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լրատվամիջոցը պնդում է, որ բանակցությունների նպատակն է կանխել Ուկրաինայում հակամարտության սրումը, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը։

Աղբյուրների համաձայն, Ռուսաստանի հետ շփումների Սալիվանի ցանկությունը աջակցություն չի գտնում ԱՄՆ-ի այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների մոտ, ովքեր ներկա պայմաններում նման փոխգործակցությունն արդյունավետ չեն համարում։

Հոդվածում ասվում է նաև, որ հենց Սալիվանն է Կիևի հետ երկխոսության ժամանակ կոչ արել բաց ազդանշան ուղարկել Մոսկվայի հետ կարգավորման պատրաստակամության մասին։

Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ ԱՄՆ-ը Վլադիմիր Զելենսկիին խնդրում է «բացություն ցուցաբերել Ռուսաստանի հետ բանակցությունների համար»։

Սալիվանն ուրբաթ այցելել է Կիև։