• 07/11/2022

Արեւմտյան ներկայիս «խաղաղության ճանապարհը» տանում է փակուղի

Արեւմտյան ներկայիս «խաղաղության ճանապարհը» տանում է փակուղի

Հասկանալի ուղղվածությամբ The Wall Street Journal-ն արդեն բացահայտ ասում է, որ Արևմուտքում «խաղաղության ճանապարհը» դառնում է գլխավորը թրենդը, և պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները սկսել են «արդար աշխարհի» բանաձև որոնել։
Պաշտոնյաները, որոնց հետ զրուցել է հրատարակությունը, ասում են, որ արևմտյան կառավարությունները փոխել են իրենց հռետորաբանությունը` ներքին լսարանին հանգստացնելու համար, որ առաջնորդները կենտրոնացած են արդար խաղաղության հասնելու վրա:

Բայց մի «փոքրիկ» խնդիր կա. «Արևմտյան մայրաքաղաքներում հստակ պատկերացում չկա, թե ինչպիսին կարող է լինել վերջնական խաղաղ կարգավորումը», – ասում է Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի Վարշավայի գրասենյակի ղեկավար Պյոտր Բուրասը: «Կարծում եմ, որ ո´չ Բեռլինը, ո´չ Փարիզը և ո´չ էլ Վաշինգտոնը այժմ չեն դրդի Կիևին` ընդունել մի բան, որը, ըստ Զելենսկու, չի բխում Ուկրաինայի շահերից»:

Փորձագետները տեսնում են արևմտյան կառավարությունների միջև տարաձայնությունների հավանականություն, եթե, օրինակ, ուկրաինական ուժերը շարունակեն դիմակայել Պուտինին՝ փորձելով վերականգնել Ղրիմը: Սա խրթին հարց է, բայց առաջնորդներն առայժմ պահում են այն և նմանատիպ փակուղիները:

Բացի այդ, ըստ Բուրասի, արևմտյան մայրաքաղաքների հերթական պառակտումը կապված է այն բանի հետ, թե արդյոք հնարավո՞ր է որևէ կայուն խաղաղություն` առանց Պուտինի տապալման:

Սակայն ամենաայրող հարցը, ըստ ֆրանսիացի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Օլիվիե Շմիթի, կլինի այն, թե արդյոք Ուկրաինան պե՞տք է բոյկոտի խաղաղ բանակցությունները, քանի դեռ չի վերադարձնել իր բոլոր կորցրած տարածքները, ներառյալ` Ղրիմը: Կամ, մյուս կողմից, եթե բանակցություններ լինեն, մինչ Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Ուկրաինայի որոշ հատվածներ, որքանո՞վ պետք է Կիևը պնդի իր ողջ տարածքի վերադարձի մասին:

«Ինչ-որ պահի որոշ երկրներ կփորձեն զսպել Ուկրաինայի նկատմամբ պահանջները, իսկ մյուսները կասեն, որ նա լիովին իրավունք ունի առավելագույնի հասցնել իր պահանջները»,- պնդում է Օլիվյե Շմիթը:

Սակայն արեւմտյան «խաղաղության ճանապարհի» այս գաղափարախոսությունն ունի մեկ էական խնդիր. իսկ ո՞րն է այստեղ Ռուսաստանի շահր եւ, ըստ այդմ, նրա դիրքորոշումը: Երբ խոսում են Ղրիմաը կամ ՌԴ կազմ ընդունված մյուս տարածքները հանձնել-չհանձնելու մասին, ապա ինչպե՞ս են պատկերոցնում որ Մոսկվան կարող է նման քննարկումներով նստել բանակցությունների: