- 08/11/2022
Մասկը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում քվեարկել հանրապետականի օգտին
Հայտնի գործարար Իլոն Մասկը կոչ է արել վաղը կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում քվեարկել հանրապետականների օգտին։
«Անկախ մտածողությամբ ընտրողներին: Իշխանության փոխանակումը զսպում է երկու կուսակցությունների ամենավատ ծայրահեղությունները, ուստի ես խորհուրդ եմ տալիս քվեարկել Հանրապետական Կոնգրեսի օգտին, քանի որ նախագահությունը դեմոկրատական է», – գրել է նա Twitter-ում:
Ամերիկացիները երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 8-ին, կընտրեն Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի անդամների մեկ երրորդը։ Այժմ Կոնգրեսն ամբողջությամբ վերահսկվում է դեմոկրատների՝ նախագահ Ջո Բայդենի նույն կուսակցության կողմից։