• 08/11/2022

Ռուսաստանը կուժեղացնի հարվածները Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքին

Ռուսաստանը կուժեղացնի հարվածները Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքին

Ձմռան շեմին Ռուսաստանը կուժեղացնի իր հարվածները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին։ Սպասվում են, այդ թվում, հարձակումներ էներգետիկ օբյեկտների և հիդրոտեխնիկական կառույցների վրա:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը։

«Ռուսաստանն աշուն-ձմեռ ժամանակահատվածում կուժեղացնի հարվածները Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի դեմ, քանի որ նա նկատելի հաջողություններ չունի ճակատում», – ասել է Իգնատը:

Նա հավելել է, որ «հրթիռները, որոնք Ռուսաստանը կստանա Իրանից, կօգտագործվեն նաև հատուկ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների դեմ: Նաեւ կշարունակեն հարվածել թեւավոր հրթիռներով»։