• 09/11/2022

Սկսվում է ուկրաինական ճգնաժամի հերթական ակտիվ փուլը

Սկսվում է ուկրաինական ճգնաժամի հերթական ակտիվ փուլը

Այս գիշերվանից սկսած ռուսական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները նորից զանգվածաբար թռչում են Ուկրաինայում։
Նման է նրան, որ սկսվեց ուկրաինական ճգնաժամի հերթական ակտիվ փուլը: Թեկուզեւ հաշվի առնելով, որ Ուկրաինայի կենսապահովման համակարգը եւ հատկապես` էներգետիկան մազից կախված վիճակում էին, սակայն ռուսները ցույց տվեցին, որ ինչ-ինչ նպատակներով դեռ այդ մազը չեն կտրում: Սակայն վերսկսված հարվածները եկան հուշելու, որ իրավիճակը մտել է «արգելակներից հանելու» շրջան:
Այսպիսով, այն տպավերությունն է, որ ռուսները որոշեցին ցույց տալ, որ ամեն ինչ կվատթարանա, և Զելենսկին արդեն ստիպված կլինի ամեն ինչ նետել հարձակման՝ ուկրաինական հասարակության մեջ աճող բացասական ֆոնը փոխելու համար՝ երկրի կյանքում առկա խնդիրների պատճառով և այլն։
Գումարած, բանակցային գործընթաց այսպես թե այնպես ընթանում է, եւ նոր սրացումներով Ռուսաստանը ոչ միայն ցանկանում է բարելավել իր դիրքերը մինչև եզրափակիչ փուլը, այլ ցույց տալ, որ Զելենսկին այլընտրանք չունի, քան Մոսկվայի պայմաններն ընդունելը: Եթե ոչ, պետք է փորձի անցնել զանգվածային հարձակման, սակայն այս պահին, ըստ ամենայնի, ռուսական բանակը լիովին պատրաստ է ոչ միայն պաշտպանության, այլ` դրանից հետո մասշտաբային հակահարձակման:

Եվ ահա, ռուսակայն այս նոր հարվածները եկան հուշելու, որ այս գործընթացի մեկնարկը տրված է: