• 09/11/2022

ԵՄ-ն Ուկրաինային խոստացած երեք միլիարդ եվրոն չի տալիս

ԵՄ-ն Ուկրաինային խոստացած երեք միլիարդ եվրոն չի տալիս

Եվրամիությունը հրաժարվել է Ուկրաինային հատկացնել մնացած երեք միլիարդ եվրոն, որը խոստացել էր մայիսին՝ մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Ինչ վերաբերում է 3 միլիարդ եվրոյին, ապա մենք իսկապես լայն քննարկում ունեցանք այս գումարի շուրջ, որը մայիսին հայտարարված 9 միլիարդ եվրոյից մնացածն է։ Ցավոք, այս տարի հնարավոր չեղավ որոշել, թե ինչպես առաջ շարժվել»,- ասել է նա Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:

Նկատենք, որ այդ հայտարարությունը հնչեց հենց այն պահին, երբ Զելենսկին հրաժարվեց նստել բանակցային սեղանի շուրջ, ինչպես պահանջել էր Վաշինգտոնը: