- 09/11/2022
Խերսոնը, որպես մեծ գործարքի մա՞ս
Ռուսական խոշոր տելեգրամյան ալիքները սկսել են հակվել այն մտքին, որ ռուսական ուժերն ինքնակամ հանձնում են Խերսոնն ու Դնեպրի աջափնյա հատվածը: Ըստ նման աղբյուրներից մեկի.
«Դատելով Խերսոնի վարչական շենքերից հանված դրոշներից՝ Ռուսաստանն իրոք հեռանում է Խերսոնից, ինչպես արդեն հայտնել են մեր առաջատար ալիքները։
Նախկինում կուլիսներում շրջանառվող առանցքային ամսաթիվը նոյեմբերի 10-ն էր, այն օրը, երբ ռուսական ստորաբաժանումները պետք է հեռանան հատուկ ռազմական գործողության արդյունքում Ռուսաստանի Դաշնություն վերադարձած սուբյեկտի մայրաքաղաքից։
Այս որոշումը ցնցող է հազարավոր և միլիոնավոր մարդկանց համար, ովքեր պայքարում են Ռուսաստանի համար, զոհվում են Ռուսաստանի համար, հավատում են Ռուսաստանին և կիսում են ռուսական աշխարհի համոզմունքները։
Այս որոշումը կարելի է անկասկած գնահատել որպես քաղաքական, ոչ թե ռազմական։ Այն ուղարկված է պատմության դատին, իսկ թե ինչպես է դա ստուգվել ու արդարացվել մեր ապագայի ու ինքնության համար պայքարի պայմաններում, ցույց կտա ժամանակը»։
Ըստ շրջանառվող խոսակցությունների, դա տեղի է ունենում Սակիվանի առաջարկած ծրագրով: Այն է` Զելենսկին կնստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ քննարկումը կծավալվի նման սահմանների հետ կապված. Սեւ ծողից սկսած, Դնեպրի ձախափնյա հատվածը կմնա ռուսական վերահսկողության տակ: Դա հասնում է մինչեւ Զապորոժե քաղաքի հատված, այնտեղից էլ ներկա ռազմաճակատային գծով:
Ամեն դեպքում, տեսախցիկները եւս ֆիքսել են, որ Խերսոն քաղաքի գործնականում բոլոր շենքերից իջեցված է ռուսական դրոշը, քաղաքում գործնականում շարժ չկա:
Ռուսաստանի համար սա կարող է ընդունելի տարբերակ լինել, եթե միաժամանակ պայմանագրային հիմքով բացառվի Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը, զինումը, եւ այն հայտարարի չեզոքության մասին: ԱՄՆ-ին եւս նման լուծումը կարող է բավարարել. ւ վերջո, հո միջուկային պատերազմի չե՞ն հասնի:
Բայց ահա Զելենսկին ինչպե՞ս կարող է հիմնավորել նման պայմանագիրը, եթե մինչեւ հիմա էլ խոստանում է հաղթանակ, անգամ Ղրիմի գրավում: Չնայած, փոորձեց հակաճառել, Եվրոպայից հայտարարեցին, որ փող չեն տա, եւ եթե էլի համառի, իր համար վատ: