• 11/11/2022

Զելենսկու տապալումն Ուկրաինայում խաղաղության բանալին է. Պետդումայի պատգամավոր

Զելենսկու տապալումն Ուկրաինայում խաղաղության բանալին է. Պետդումայի պատգամավոր

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմեթը Զելենսկու տապալումն անվանել է Ուկրաինայում խաղաղության բանալին:

«Ուկրաինայի ապագան ուկրաինացի ժողովրդի ձեռքերում է: Եթե Զելենսկու ռեժիմը տապալվի, ապա խաղաղությունն ու բարգավաճումը կվերադառնա Ուկրաինա», – ասել է Պետդումայի պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը պետք է լքի իր պաշտոնը շատ մոտ ապագայում, հակառակ դեպքում Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության ամենատրամաբանական արդյունքը կլինի նրա դեմ տրիբունալը։