• 11/11/2022

Մոլդովայում աշխատավարձերը բավարարում են գազի դիմաց վճարելու համար, միայն գազի

Մոլդովայում աշխատավարձերը բավարարում են գազի դիմաց վճարելու համար, միայն գազի

Մոլդովայի բնակիչները սկսել են գազի համար առաջին վճարումները ստանալ նոր սակագներով՝ 230 խորանարդ մետրի համար 6700 լեյ (21 հազար ռուբլի): Դրամի վերածելու դեպքում 1 խմ-ն ստացվում է, մոտ 550-570 դրամ` ավելի քան 4 անգամ թանկ հայաստանի ներքին գներից:

Մոլդովայում պետական ​​հատվածի աշխատողների (ուսուցիչների, բժիշկների, քաղաքացիական ծառայողների, զինվորականների) աշխատավարձը միջինում ամսական 4500-6500 լեյ է: Այսինքն, գազի դիմաց հաստատ կարող են վճարել, եթե մի փոքր խնայեն:

Հիշեցնենք, որ Մոլդովայում չեն դադարում գործող իշխանությունների հրաժարականը պահանջող ակցիաները, եւ նման հաշիվներ ստանալու դեպքում սպասվում է, որ բողոքավորների թիվը էապես կավելանա: