• 11/11/2022

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունից հետո առաջին միջուկային բանակցությունները կանցկացնեն

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունից հետո առաջին միջուկային բանակցությունները կանցկացնեն

Ռուսաստանը հայտարարել է, որ նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ Կահիրեում միջուկային զենքի օբյեկտների տեսչական ստուգումների շուրջ՝ համաձայն նոր Ստրատեգիական հարձակողական սպառազինության (ՍՀՍ, СНВ) պայմանագրի: Դա կլինի առաջին քայլը սպառազինությունների վերահսկման ավելի լայն բանակցությունները վերսկսելու համար: