• 12/11/2022

Հաղթելու համար հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ են անհրաժեշտ. Դուգին

Հաղթելու համար հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ են անհրաժեշտ. Դուգին

Ուկրաինային հաղթելու համար մեր հասարակության մեջ անշրջելի փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս մասին հայտարարել է ռուսական քաղաքականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը` մեկնաբանելով Խերսոնից ուժերի դուրսբերումը։

«Խոսքը հիստերիայի կամ նվնվոցի մասին չէ: Փաստն այն է, որ սա վերջին կոչն է՝ լրջորեն սկսելու վերափոխել մեր երկիրը։ Սա հաղթանակի գրավականն է, և ոչ միայն տեխնիկական սխալների հաշվառումը։ Այո, և փաստ չէ, որ այս հաշվառումն արված է», – ասաց փիլիսոփան: