- 12/11/2022
Զելենսկին պահանջում է փոփոխություններ մտցնել «Սալիվանի բանաձևի» մեջ
Ըստ շրջանառվող համառ լուրերի, Ուկրաինայի նախագահի աշխատակազմն փորձում է Կիեւում ԱՄՆ դեսպանատան միջոցով իր ճշգրտումները մտցնել «Սալիվան բանաձևի» մեջ։ Զելենսկին պահանջում է իրեն փոխանցել Զապորոժյեի ատոմակայանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը եւ իրականացնել գերիներին փոխանակում «բոլորը բոլորի համար» բանաձևով: Համառելով, որ միայն այս ձևաչափով է պատրաստ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ավելին, որ պետք է բանակցի Ուկրաինայից ռուսական բանակի դուրսբերման հարցի շուրջ:
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ ամերիկացիները սա համարում են ռուսների հետ պայմանավորվածությունենրի խախտում: Ու հիմա հարցը դրված է այսպես. Վաշինգտոնը կգնա՞ ուկրաինացիների միջոցով նախնական պայմանավորվածություննրը խախտելու տարբերակով, որը կնշանակի «գցել» Մոսկվային: Ընդ որում, աղբյուրը նաեւ ակնարկում է, որ այդ դեպքում, ինչպես ռուսական կողմը կանխավ զգուշացրել է, կգործադրի բոլոր միջոցները, ընդհուպ` միջուկային, ու դրա պատասխանատվությունը կմնա Բայդենի վրա, ինչպես էլ, որ արեւմտյան քարոզչամեքենան փորձի այն հրամցնել:
Եվ երկրորդ տարբերակը. Խերսոնը ստանալուց ոգեւորված Զելենսկուն Վաշինգտոնը եւս մեկ անգամ կբացատրի, որ դա իր շնորքը չէր, եւ եթե չգնա նախնական պայմանավորվածությունենրի կատարմանը, ոչ միայն Ուկրաինայի, այլ անձամբ նրա համար հետեւանքները կլինեն կատաստրոֆիկ:
Թե որը կլինի Վաշինգտոնի որոշումը, վերջնականապես հստակ կդառնա սպասվող G-20-ից հետո: