• 12/11/2022

Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի դեմ նոր զինատեսակներ կիրառելու մասին

Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի դեմ նոր զինատեսակներ կիրառելու մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram ալիքում գրել է, որ Ռուսաստանը դեռ չի օգտագործել «ոչնչացման հնարավոր միջոցների իր ողջ զինանոցը» Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում։

Մեդվեդեւի խոսքով՝ ռուս զինվորականները դեռեւս հարվածներ չեն հասցրել «բնակեցված վայրերում տեղակայված թշնամու բոլոր հնարավոր թիրախներին»։

«Եվ ոչ միայն մեզ բնորոշ մարդկային բարության պատճառով»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը՝ հավելելով, որ պատճառներն ակնհայտ են բոլոր ողջամիտ մարդկանց համար։

«Ամեն ինչի ժամանակ կա»,- սպառնաց նա։

Մեդվեդևը նաև գրել է, որ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է «միասնություն, ամենօրյա քրտնաջան աշխատանք և բարձր բարոյականություն»։