- 12/11/2022
«Դադարեցրեք պատերազմն Ուկրաինայում, քանի դեռ այն չի ավարտվի աղետով». National Interest
National Interest-ը հրապարակել է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու չորս սցենար` գալով եզրակացության, որ Արեւմուտքի համար լավագույն տարբերակը ուկրաինական պատերազմը կանգնեցնելն է:
1-Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան ամբողջությամբ դուրս է մղելու Ռուսաստանին, այդ թվում՝ Ղրիմից: Եթե այս սցենարը կյանքի կոչվի, Մոսկվան կարող է օգտագործել իր հաղթաթուղթը` տակտիկական միջուկային զենքը: Սա աղետալի կլինի և կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ներգրավմանը:
2-Հակառակ սցենարը` Ռուսաստանը կսկսի ավելի շատ ուկրաինական հողեր նվաճել: Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանն ակնհայտ պարտությունը վերածել է հաղթանակի: Մտածում էին Ռուսաստանի մոտալուտ ռազմական փլուզման մասին 1941 թվականի Գերմանիայի ներխուժումից հետո, որին հաջորդեց Կարմիր բանակի հաղթանակը 1945 թվականին: Իսկ հիմա Ռուսաստանն ամենեւին էլ նման ծանր վիճակում չէ, ըսդհակառակը, մեծ տարածքներ է գրավել:
3-Հնարավոր սցենարների է ձգձգվող պատերազմը, որ փակուղի է: Առջագնածերը կարող են կայունանալ՝ գրեթե առանց տարածքների փոխանակման: Սա, ի վերջո, կարող է Կիևին և Մոսկվային բերել այն եզրակացության, որ դիվանագիտությունը լավագույն միջոցն է: Սակայն մինչ բանը դրան հասնի, Արեւմուտքը մեծ գումարներ է ծախսելու, տնտեսական լուրջ կորուստներ է կրելու: Այսինքն, եթե խաղաղություն, ուրեմն ավելի լավ է հնարավորինս շուտ:
4-Վերջին սցենար. ներքին ռուսական դժգոհությունը կարող է հանգեցնել հեղաշրջման Մոսկվայում: Բայց սա հղի է վտանգավոր անկայունությամբ աշխարհի ամենամեծ միջուկային տերությունում: Եվ ո՞րն է երաշխիքը, որ այդ անկայունությունը չի տարածվի աշխարհում կամ Մոսկվան դրանից ելք կորոնի միջուկային խաղաթուղթը գործադրելով, որպես նման իրավիճակ հրահրած Արեւմուտքի դեմ պատժիչ քայլ:
Այսպիսով, հրատարակությունն այլ հնարավոր տարբերակ չտեսնելով, բոլորի համար լավգագույն տարբերակ է համաւորմ արագ խաղաղության կնքումը: